⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԱԶԱԳՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԱՂՏՆԻՔՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Արխիվ 12-16

ԱԶԱԳՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԱՂՏՆԻՔՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«Պետական գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ րացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որ դեռ  արտահերթ ձեւաչափով խորհրդարան էր բերել կառավարությունը, այսօր դրվեց քվեարկության եւ պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Օրենքի նախագիծը ենթադրում է hատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի  անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ   գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Օրենքի նախագիծը ընդունվեց 65 կողմ, 41 դեմ, եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ դեռ երեկ այս նախագծին դեմ էին արտահայտվել քառյակի ուժերը եւ ՕԵԿ-ը: Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան ընդդիմադիրների քննադատությունների ասել էր, որ գործընթացը ոչ թե թաքուն, այլ գաղտնի է լինելու. <Գաղտնի չի նշանակում թաքուն>:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ