ՙԵՐԵԽԱՆ ԱՆՀԱՅՐ Է ԾՆՎԵԼՈՒ
Արխիվ 12-16Երիտասարդները ամուսնանում են: Ճոխ հարսանիք են անում: Հասկանալի էª քնում են միասին: Ուրախալի էª կինը հղիանում է, եւ երիտասարդ ընտանիքը երեխայի է սպասում...
Չէ, ուրախալի չէ: Բուժհաստատությունից ահազանգ է կատարվում ոստիկանությանը, թե հղի կինը անչափահաս աղջնակ է: Հարուցվում է քրեական գործ եւ ՙՍեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՚ մեղադրանքով ուղարկվում է դատարան:
Նման գործեր Հայաստանում, ցավոք, քիչ չեն:
Ըստ տարածված լրատվությանª ՙԱրմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ մեղադրվում է անչափահաս Ջավահիրի հետ ամուսնանալու եւ վերջինիս հղիացնելու մեջ՚:
Երիտասարդ կնոջ անունը հատուկ ենք նշել. ամուսինները ազգությամբ, հավանաբար, եզդի են: Այդ ազգի ՙօրենքներն՚ ու ադաթները հակասում են ՀՀ քրեական օրեսգիրքը. վաղ են ամուսնանում նրանց երեխաները: 2013-ին Արմավիրի մարզում նման մեկ-երկու դատաքննություն եղել էր. ՙհայրացող՚ պատանիները պատժվել էին` պետական բյուջեն 100 000 դրամ հարստացնելով, քանի որ հանդուգն պատանիները չէին հասել 21 տարեկան հասակին: Այս դեպքում 21-ամյա երիտասարդին սպառնում է երկարատեւ ազատազրկում: Եզդիներին ՙփոխել՚ հնարավոր չէ, իսկ օրենքը...
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ