ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՙԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԸ` ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻԶԸ ԾՈՒՌ ԹՈՂՆԵԼՈՎ՚

Արխիվ 12-16

ՙԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԸ`
ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻԶԸ ԾՈՒՌ ԹՈՂՆԵԼՈՎ՚


ՙԻրավունքը՚ նախօրեին անդրադարձել էր մայիսի 12-ին Տավուշի մարզի Իծաքար գյուղում կատարված ողբերգական դեպքին: Երբ նույն գյուղի բնակիչ 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ էր արել կնոջը` 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին: Հիշեցնենք, որ տեղի գյուղապետը անդրադառնալով կատարվածին` մասնավորապես նշել էր. ՙՆախնական վարկածով, այսինքն` վերջերս, կնոջ պատմելով, ամուսինը սկսել է մի այլ կարգի խմել եւ խանդել կնոջը: Թե ում եւ ինչ պատճառով` տեղյակ չեմ, բայց, որ ընտանեկան վեճ էր եղել խանդի պատճառով, դա հաստատ է՚: ՙ
ԷՆՔԱՆ ԷՐ ԾԵԾԵԼ, ՈՐ ՎԵՐՋԸ ԽԵՂԴԱՄԱՀ ԷՐ ԱՐԵԼ՚

Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել նաեւ նախ` Հերմինե Չիլինգարյանի հորեղբորից` Ռուբեն Չիլինգարյանից, ով մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածված խոսակցություններն այն մասին, որ իր եղբոր դստերը ամուսինը խանդի հողի վրա է խեղդամահ արել.
- Սաղ սուտ խոսակցություններն են, իրականում եղել է հետեւյալը. Մերուժը պայմանագրային զինծառայող է, հինգ օր առաջ ժամը 11-ին ընկերների հետ ուտել-խմելուց հետո ավտոմատը վերցրել է եւ ժամը 1-ին տաքսիով եկել տուն: Կինը տեսնելով, որ ամուսինը հարբած է, նրան հորդորել է, որ պառկի-քնի: Առավոտյան Հերմինեն հարցրել է, թե ինչու է ավտոմատով եկել, սա էլ, թեª քո գործը չէ, դու հաց ու պանիր դիր, ես գնում եմ:  Կնոջ դրած հաց ու պանիրը վերցրել է, տանը եղած օղին էլ հետը ու գնացել: Ամբողջ երկու օր անհայտ կորել էր, չէինք կարողանում գտնել: Դրանից հետո, երբ հայտնվեց գիշերով, գնացի իրենց տուն` ասացի, թե` Մերուժ ջան, էս ի±նչ ես անում: Ինքն էլ, թե. ՙԳիտես, ես հասկանում եմ` լակած եմ եղել, բան չեմ հիշում՚: Հաջորդ օրը էլի խմել էր, գիշերվա ժամը 10-ին էլ մեր էրեխուն սպանել է: Երբ մտանք, տեսանք կինն ամբողջությամբ մերկ, անշունչ պառկած էր, կողքն էլ օղու դատարկ շիշը: Ծեծել ու վերջը խեղդամահ էր արել էրեխուն:
- Մինչ այդ, նրանց միջեւ հաճախակի են վեճեր, ծեծեր եղել:
- Էս մի տարուց ավել է, որ Մերուժն իրեն խմելու էր տալիս, ամբողջ աշխատավարձը օղու վրա էր ծախսում: Հերմինեն միշտ ասում էր, որ իրեն չի ծեծում, բայց հաճախակի երեխաներին է անմարդկային ծեծերի ենթարկում:

ՙԳԻՇԵՐՈՎ` ԿՆՈՋ ԿՈՂՔԻՆ ՄԱՐԴ Է ԲՌՆԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ...՚

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Մերուժան Հարությունյանի ծնողերի` Արշակ եւ Ալվարդ Հարությունյանների հետ, ովքեր մեզ հետ զրույցում հաստատում էին շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ իրենց որդին հարբեցող, այնուհետեւ մարդասպան է դարձել` հենց կնոջ հանդեպ խանդի պատճառով: Մերուժանի հայրը` Արշակ Հարությունյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով որդու կատարած արարքին` նշեց.
- Իմ տղան ինձ իր արաքը բացատրել է հետեւյալ կերպ. ասել է, որ գիշերով եկել է, տանը կնոջ կողքին մարդ է բռնել, դրա համար էլ այդ գործողությունը կատարել է: Նա ափսոսում էր, որ չի հասցրել տեսնել, թե ով է եղել կնոջ կողքին, քանի որ նա, տեսնելով տղայիս, փախել է:
- Իսկ մինչ այդ խանդի պատճառ ունեցել է:
- Իհարկե ունեցել է, որ այդ քայլին է դիմել: Նույնիսկ հենց խանդի պատճառով էր տղաս հարբեցող դարձել: Դեպքից հետո տղայիս չեմ տեսել, ոչ ոք չգիտի, թե ուր է, ինչ վիճակում է: Իմ միակ հույսն այն է, որ ի վերջո կմտածի, կհասկանա, թե ինչ է արել ու կգնա, ինքնակամ կհանձնվի ոստիկանությանը, որ իր գործը չբարդացնի: Մենակ թե, ինքը գնա, հանձնվի:
- Իսկ Դուք անձամբ նման վարքագիծ նկատել եք Ձեր հարսի մոտ:
- Դե, բնականաբար, ինձ մոտ ինքը իրեն նման կերպ չէր պահի: Բայց կողքից ամեն օր ասեկոսեներ էին հասնում հարսիս դավաճանությունների մասին: Ճիշտն ասած, տղայիս մի քանի անգամ պատմել էին, բայց ինքը մինչեւ էս վերջերս ասում էր, որ իր կնոջից նման բան չի հավատում: Բայց էս քանի ժամանակում, կարծես թե, համոզվել էր, դրա պատճառով էր սկսել խմել: Էդ էլ վերջին կաթիլն էր` կնոջը ուրիշի կողքին տեսնելը: Տեսել է ու էլ չի դիմացել` կնոջը խեղդամահ էր արել:
Իսկ Մերուժանի մայրը` տիկին Ալվարդը, մեզ հետ զրույցում նշեց, որ տղան անընդհատ կասկածում էր կնոջը.
- Կնոջ պատճառով տղաս հարբեցող դարձավ: Երկու անգամ պոստերից ինձ է զանգել ու խնդրել, որպեսզի գնամ իրենց տուն: Ասում էր, թե իրեն զանգում եւ կնոջ վարքի վերաբերալ ինչ-ինչ բաներ են խոսում: Ախր, էդքանից հետո էլի չէր հավատում... Թե ինչ է տեսել, ոնց է տեսել, որ նման քայլի է գնացել, չգիտեմ: Ուշքս ու միտքս մենակ այն է, որ թոռներս անմայր մնացին, որդիս` խանդի պատճառով կործանեց իր կյանքը` երկու անչափահաս երեխաների վիզը ծուռ թողնելով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ