⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙՙԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԼԻՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԼԻՆԻ՚

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ի նիստում մտադիր է քննարկել Հայաստանի Հանրապետության ՙՔրեական դատավարության՚ նոր օրենսգրքի նախագիծը` ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Հիշեցնենք, որ այս օրինագիծը, որը տեւական ժամանակ քննարկվում է մասնագիտական շրջանակներում, խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել դեռեւս 2012թ. սեպտեմբերի 14-ին: Թե ինչ փոփոխություններ է նախատեսում քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, պարոն Սահակյանը մասնավորապես նշեց.
- Այս փոփոխությունը իրականացվել է Եվրոպայի խորհրդին կից հակակոռուպցիոն հանձնաժողովի պահանջի հիման վրա: Շատ կարեւոր եւ ակտուալ են մեր առօրյա կյանքում, որպեսզի կոռուպցիայի շրջանում նվազեցում լինի: Այս օրենքի նախագիծը շատ ողջունելի եւ շատ դրական միտում ունի: Օրինակ, եթե վերցնենք օրենսգրքի պահանջը, երբ յուրաքանչյուր քաղաքական թիմ ներկայացնում է աուդիտորներին, կարեւոր է նաեւ, որ իր ներկայացրած աուդիտորը չվերահսկի նույն քաղաքական թիմի ֆինանսական միջոցները, քանի որ կունենա շահագրգռվածություն: Այսինքնª այս բոլոր փոփոխությունները վերցված են մեր առօրյա կյանքից` էլ ավելի բարելավելու սկզբունքով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ