⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՑՆԻ

Արխիվ 12-16

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՑՆԻ

Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվում էր կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված` ՙԱռեւտրի եւ ծառայությունների մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ, ով մասնավորապես նշեց, որ վերջերս գույք-ապրանքատեսակների վրա ակցիզային դրոշմանիշների փակցման արդյունքում պետբյուջեն ունեցել է զգալի աճ. տարբեր ապրանքատեսակների գծով 130-260 տոկոս: Ներկայումս առաջարկվում է ակցիզային դրոշմանիշեր փակցնել նաեւ մի շարք այլ ապրանքատեսակների վրա, ինչը, կառավարության գնահատմամբ, ստվերից դուրս կբերի ապրանքների եւս մի զգալի շերտ:
Օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո որոշ պատգամավորներ մտահոգություններ հայտնեցին, որ օրենքի ընդունումից հետո հնարավոր է տվյալ ապրանքատեսակների թանկացում: Դրա հետ կապված` մեզ հետ զրույցում պարոն Միրումյանը նշեց.
- Նախ ասեմ, որ օրենքի նախագծի ազդեցությունը շատ դրական է: Մեր նպատակներից մեկը ՀԴՄ-ների նկատմամբ հսկողությունն է:
Ինչ վերաբերում է թանկացմանը, ապա պետք է ասեմ, որ օրենսդրական որեւէ հիմք չկա դրա հետ կապված: Դրոշմապիտակի արժեքը հարկային պարտավորություններից պետությունը նվազեցնում է, եւ այս հավասար պայմաններում որեւէ պատճառ չկա, որ նշված ապրանքատեսակների գինը բարձրանա: Մենք նախատեսում ենք գործընթացը փուլ առ փուլ իրականացնել, եւ հետագայում եւս այս ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի, աստիճանաբար ընդգրկվեն բոլոր այն ապրանքատեսակները, որոնք փաթեթավորվում, տարայավորվում են, որտեղ կան իրական ռիսկեր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ