ՙԵԹԵ ՄՆԱՅԻՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ, ՊԱՐՏԱԴԻՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՐ
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի փոխարինումը կամավորով, կատարվեց բացառապես ՀՀԿ խմբակցության պատգամավորների շնորհիվ, քանի որ բոլոր այլ խմբակցությունների պատգամավորները կամ դեմ էին, կամ` ձեռնպահ: Այդ կապակցությամբ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ի պատգամավորները նույնպես վարվեին այնպես, ինչպես ԲՀԿ-ականները կամ ընդդիմադիրները, ապա քաղաքացիները պետք է շարունակեին վճարել աշխատավարձի 5 տոկոսը, իսկ չվճարողների նկատմամբ պետք է հաշվարկվեին տույժեր եւ տուգանքներ: Մի խոսքով, եթե հասարակությունը մնար ԲՀԿ-ի կամ ընդդիմության հույսին, կուտակայինից պարտադիր բաղադրիչը դուրս չէր գա: Հ. Հակոբյանն ակնարկեց, որ քառյակը ու նրանց միացած ՕԵԿ-ը հենց այդ նպատակն էին հետապնում, որպեսզի կրկին բորբոքեն կրքերը` կուտակայինի շուրջ, քանի որ հասարակական մթնոլորտի առողջացումը ձեռք չի տալիս նրանց, ովքեր պղտոր ջրում ձուկ որսալու ախորժակ ունեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ