⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՙԴԵՄ ԵՄ ԱՆՀԻՄՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԴԵՄ ԵՄ ԱՆՀԻՄՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՚

Եթե Ֆրանսիայի նախորդ նախագահը Հայաստան այցելելով` տեսավ, որ ՀՀ որոշ քաղաքացիներ` ՀԱԿ-ի պաշտպանները` անլվա ու դժգոհ, Ազատության հրապարակում վրանների տակ են գիշերում, ապա այժմյան  նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի ագրեսիվ շերտի հետ ծանոթացավ: Կամ հյուրասեր ազգը վերածվել է չտեսի, կամ էլ` Ֆրանսիայի նախագահին խառնել են Թուրքիայի նախագահի հետ: Երեկ Երեւանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ կոչելու արարողությանը, որին ներկա էին գտնվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը, որոշ բնապահպան ակտիվիստներ փորձում էին խոչընդոտել, թե դեմ են վերանվանմանը: Մինչ հավաքվածները սպասում են երկու երկրների նախագահներին, ակտիվիստները բախվեցին ոստիկանության հետ, ովքեր ստիպված եղան բնապահպաններին հեռացնել պուրակից, բայց ինչպես միշտ ՙտուժեց՚ ոստիկանը, ով արժանացավ ակտիվիստների հայհոյանքներին: Կատարվածի վերաբերյալ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙՎիրահայերի միասնություն՚ ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով պատասխանեց մեկ նախադասությամբ.
- Ես դեմ եմ հայհոյանքներին, դեմ եմ ծեծկռտուքներին եւ դեմ եմ անհիմն առարկություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ