ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՕԵԿ-Ի ԵՐԳԸ ՔԱՌՅԱԿԻՆ ՄԻԱՆԱԼ-ՉՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ԵՐԳԸ ՔԱՌՅԱԿԻՆ ՄԻԱՆԱԼ-ՉՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ոչ իշխանականների համագործակցությունը կարծես թե հասնում է իր վերջակետին: Սակայն հետաքրքիր է, թե ինչու մինչ օրս ընդդիմության շարքերը համալրած ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունն առաջարկ չի արել` միանալու քաղաքական քառյակին: Ինչպես նշեց ՕԵ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ.
-Մենք միշտ համագործակցել ենք քաղաքական ուժերի հետ: Քիչ առաջ առաջարկ ներկայացրեցինք, որի հետ կապված` մեր գործընկերները դրական արձագանքեցին: Մինչ օրս մենք բոլորի հետ համագործակցել ենք եւ  բոլորի հետ համագործակցելու ենք: Մեր ոչ իշխանական գործընկերները դիմել են մեզ առաջարկութամբ, եւ մենք էլ իրենց առաջարկն ենք պաշտպանել: Ցանկացած խնդրի հետ կապված համագործակցությունը, որը ժողովրդի կյանքը դեպի լավը կտանի, ողջունելու ենք: Քաղաքական մեր համագործակցությունը լինելու է բաց եւ թափանցիկ: Կամ մեր կողմից կլինի նախաձեռնություն եւ կսպասենք մեր գործընկերների համապատասխան քայլերին, կամ մենք նրանց նախաձեռնություններին կարձագանքենք:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ