ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՕԵԿ-Ը ԿՈՂՄ Է ՄԻԱՅՆ ՕԵԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ԿՈՂՄ Է ՄԻԱՅՆ ՕԵԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ


Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած նոր օրենքի նախագծի հարցը, զարմանալիորեն ամենաբարձրը բղավում էին ՕԵԿ-ական պատգամավորները: Ի վերջո, ՕԵԿ-ը հայտարարեց, որ դեմ է օրինագծին: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ստիպված եղավ վերջիններիս հիշեցնել, որ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ի սկզբանե` դեռ 2010 թվականին, կողմ են քվեարկել «Պարտադիր կուտակայինի» օրենքին: Թե ինչո՞վ է պայմանավորված նման բուռն արձագանքը, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ, ով նշեց, թե իրենք նույնպես օրենսդրական առաջարկով են հանդես եկել եւ իրենց իսկ առաջարկած փոփոխություններն առավել նպատակահարմար են: Այդ իսկ պատճառով էլ, ՕԵԿ-ը դեմ է կառավարության առաջարկած տարբերակին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ