Ապրիլի 26-ին ԱՄՆ-ում մեծ շուքով նշվել է օրենքով գող Արմեն Ղազարյանի` ՙՊզոյի՚ ծննդյան տարեդարձը, որին Հայաստանից հրավիրված են եղել Թաթա Սիմոնյանը, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն եւ այլ աստղեր:
Իսկ միջոցառման քաղաքական աստղը, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, եղել է ներկայումս ԱՄՆ-ում սովորող եւ բնակվող ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ոչ միայն չի մերժել հայտնի հեղինակության հրավերը, այլեւ մի լավ ուրախացել ու լիաթոք քեֆ է արել: