ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՙՙԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ՙՊԱՐՏԱԴԻՐԻ՚ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՆՎՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ՀԱՆՎՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ՙՊԱՐՏԱԴԻՐԻ՚ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՆՎՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ՀԱՆՎՈՒՄ՚


Շաբաթվա սկզբին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը ի սկզբանե թեժ էր, քանի որ քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած օրենքի նախագիծը: Ըստ էության, օրենքի նոր նախագծով փաստացի ՙպարտադիր՚ բաղադրիչը կորցնում է իր ուժը, եւ քաղաքացին ընդամենը դիմում գրելով` կարող է չվճարել իր աշխատավարձի 5 տոկոսը: Սակայն խնդրի լուծման այս տարբերակն էլ չընդունվեց ԱԺ ընդդիմության կողմից, բացառությամբ` ՀՅԴ-ի: Օրենքի նախագծին դեմ էր ՀԱԿ-ը, նորաթուխ ընդդիմադիր ՕԵԿ-ը, իսկ ՙԺառանգությունը՚ իր դիրքորոշումը դեռեւս չբարձրաձայնեց, ինչի մասին էլ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.
-Այս օրենքի նախագծին ես անձամբ դեմ եմ: Հերթական անգամ խնդրի կիսատ լուծման տարբերակ է առաջարկվում: Հիմա, որ հետ ենք նայում, վերջին մի երեք շաբաթվա մեջ երեք նախագիծ է եղել, որոնցից յուրաքանչյուրը կիսատ-կիսատ լուծումների շրջանակ են ներառել: Կարծես թե, մի բան են ուզում անել, առանց հիմնական հարցը լուծելու: Լավ, անհասկանալի է` ՙպարտադիրի՚ գաղափարը հանվո±ւմ է, թե± չի հանվում , ո±ւր է գնալու այս ամենը: Ինձ համար նաեւ անհասկանալի է, երբ մարդուն ասում են` դիմում գրի, որ քո սեփականություն չտանեն: Ես կարող եմ հասկանալ` դիմում գրի, եթե դու ուզում ես, որ մենք քո սեփականությունը ճիշտ ձեւով ներդնենք: Ընդհանրապես, դիմում են այդ իմաստով, ոչ թե մարդու մոտից սեփականությունը տանելու ժամանակ: Այստեղ հատկապես պետք է հաշվի առնենք, որ այդքան փաստաթղթերը եւ դիմումները մշակվելու են եւ դա, ի վերջո, ռեսուրս է պահանջում: Եթե մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ ավելի քիչ մարդ է մասնակցում պարտադիր կուտակայինին, եւ ավելի շատ մարդ է դեմ, ինչո±ւ ենք հակառակ մոտեցումն անում: Դրա փոխարեն, մեր եղած ռեսուրսներով մարդիկ կարող են ավելի քիչ քանակի դիմումներ լրացնել: Ինձ թվում է` արդեն ժամանակն է եկել, որ հարցին նորմալ լուծում տանք, հատկապես, որ մեր առաջարկը եղել է, եւ այնտեղ շատ պարզ գրված է, որտեղ ուղղակի ավելի լավ լուծումներ են առաջարկվել:
- Բայց չէ որ այս նոր օրենքի նախագիծը, եթե ոչ լավագույնն է, ապա գոնե ՙչարյաց փոքրագույնն է՚, եւ սրանով հանրության պահանջը բավարարվում է:
- Եթե այս երկրում ամեն հարց լուծենք ՙչարյաց փոքրագույնով՚, ապա կունենանք այն երկիրը, ինչ ունենք: Դրա համար պետք է ճիշտ մոտեցմամբ առաջնորդվենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ