ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՖԱՇԻԶՄ ԵՒ ՆԱՑԻԶՄ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՖԱՇԻԶՄ ԵՒ ՆԱՑԻԶՄ

Մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրի քսանամյակը: Չնայած նրան, որ հարեւան պետությունը զինադադար ասվածը մի փոքր այլ կերպ է ընկալում, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչպես ստացվեց, որ այս քսան տարիների ընթացքում խաղաղապահ զորքերի կարիքն, այնուամենայնիվ, չնկատվեց սահմանին: Ինչպես նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ.
- Այն, որ զինադադարի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գործընթացը պահպանում են հենց կողմերի ուժերը, սա ինքնին ձեռքբերում է, ինչն էլ ցույց է տալիս, որ կողմերը կարող են` որպես հարեւաններ, գոյատեւել` առանց կողմնակի միջամտության:
- Իսկ այսօր ինչ լուրջ սպառնալիքներ կան` հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված:
- Ամենամեծ սպառնալիքը, երեւի, Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներն են: Այդ պետությունը դժբախտաբար զարգանում է ամենավատ տարբերակով: Նրանք գնում են դեպի ֆաշիզմ եւ նացիզմ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ