ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Լ. ԱՆՏՈՆՅԱՆ. «ՈՐ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Արխիվ 12-16

Լ. ԱՆՏՈՆՅԱՆ. «ՈՐ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ»


Վերջերս առաջին անգամ Հայաստանում էր մեր հայրենակից, խմբավար եւ դիրիժոր ԼՈՌԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ, ով բնակվում է Մոնրեալ քաղաքում: Մանկությունից Լոռին ծնողներից լսել է Հայաստանի մասին եւ երազել լինել Հայրենիքում: Նրա տպավորությունները Հայաստանի հետ կապված շատ մեծ են եւ իզուր չէ, որ  «Իրավունքի» հետ զրույցում Լոռի Անտոնյանը խոստովանեց` եթե լինի առաջարկ մնալ եւ ստեղծագործել Հայաստանում` կմնա. «Ինձ այստեղ անհրաժեշտ է միայն գործ` ստեղծագործել եւ այն հասցնել հանդիսատեսին: Աշխարհում ոչ մի այլ տեղ չեմ ուզում ապրել: Ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ, եթե ստեղծագործողը ցանկանա` կանի ամեն ինչ: Այդ ցանկությունը, կամքն ունեմ եւ պետք է պայքարեմ, որ հայ երաժշտությունն էլ ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Հայաստանում զարգացած է հայ երաժշտարվեստը, հայկական նվագարանները շատ յուրահատուկ են, այսպես յուրահատուկ եւ ներդաշնակ երաժշտություն չեմ լսել: Հայաստանի հոգին, շունչը ուրիշ է»:

Լոռի Անտոնյանի հայրը` Համբարձում Անտոնյանը, ով նույնպես երկար տարիներ զբաղվում է խմբավարությամբ, այն գլխավոր "մեղավորն" է, ում հետեւելով` Լոռին ընտրեց իր ճանապարհը: «Լոռին ունի 6-ից ավելի ստեղծագործություններ, որոնք նվիրված են իր ազգին, որի մի մասնիկն է նա, այսօր ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նրան բերել իմ եւ իր պապերի հայրենիքը: Սա մեր տունն, եւ այս անգամ եկանք որպես ուխտավոր, սակայն ցանկությունը մեծ է` վերադառնալ եւ ապրել այստեղ: Իմ երազանքն է, որ Լոռին կարողանա մի օր խմբավարել հայրենիքի մեջ, դրանով ապացուցել, որ եթե հայը օտարության մեջ է ապրում, չի շանակում, որ կորցնում է իր ինքնությունը»,-ասում է Համբարձում Անտոնյանը: Դեռ մանկուց նա իր զավակներին հորդորել է, եթե պետք է խոսեք` խոսեք միայն հայերեն, եթե ամուսնաք` ամուսնացեք միայն հայի հետ, ամեն բան պետք է լինի հայերեն:

Եվ այսպես էլ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` Արգենտինայի Մոնրեալ քաղաքում այս ընտանիքն ապրում է ինչպես իսկական հայ, պահելով ու պահպանելով իր ինքնությունը, չձուլվելով եւ չխառնվելով օտարներին, մեկ բան հաստատ է` «Հայ լինելը նրանց արյան եւ սրտի մեջ է, անկախ այն հանգամանքից` Հայաստանո՞ւմ են ապրում, թե Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու` Մոնրեալում:

Հ.Գ. Լոռի Անտոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք  վաղվա տպագիր «Իրավունքում»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ