ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Օլանդ.՛՛ԿԱ ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ, ԴԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Է՛՛

Արխիվ 12-16

Օլանդ.՛՛ԿԱ ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ, ԴԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Է՛՛

Այսօր՝ համատեղ ասուլիսի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին. «Սա քայլ է մի ազգի նկատմամբ, որը ծանր ցավեր է տարել ու տուժել: Սա աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր ու եղեռներ այլևս չկրկնեվն աշխարհում»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, նախագահն ասաց. «Արդեն դրա մասին խոսել եմ, երբ որ վարչապետը այդ հայտարարությունը արել է: Բայց ես միշտ դրական կողմն եմ ցանկանում տեսնել:  Կա մեկ լուծում, և դա ցեղասպանության ճանաչումն է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ