ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Դաշնակների միտքը Ազգային ժողովում գնում-գալիս է: Երեկ Ազային ժողովում կուտակայինի օրենքի քննարկումների ժամանակ, ՀՅԴ պատամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դրական է գնահատում կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու կառավարության առաջադրած նախագծին: Դրանից անմիջապես հետո Լեւոն Զուրաբյանը մեղադրեց նրանց քառյակից առանձին, կառավարության հետ  պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ: Հավանաբար ՀԱԿ-ի մեղադրանքները ՀՅԴ-ում ծանր տարան եւ այսօր նույն Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագիծը թեեւ քայլ առաջ է, եւ տվյալ դեպքում որոշ ժամանակով լուծում է կուտակայինի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու: Այդ տարօրինակ փոփոխությանն արձագանքեց ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշելով, որ երեկ ավելի կառուցողական էր ՀՅԴ-ի մոտեցումը եւ հռետորական հարց հնչեցնելով, թե ինչ պատահեց ՀՅԴ-ին մեկ գիշերվա ընթացքում: Հակոբյանը մեղադրեց ընդդիմադիրներին <Ինչքան վատ այդքան լավ> սկզբունքով առաջնորդվելու մեջ:

Պատասխանլով Հ Հակոբյանի գիշերային հարցին եւ մեղադրանքին, դաշնակցական Աղվան Վարդանյանը փոխադարձ մեղադրանք ուղեց ՀՀԿ-ին, թե ինչու էր պետք նախկինում ընդունել այսպիսի օրենք, որ հիմա էլ մտածե,լ թե ինչպես այն բարելավել: Սակայն այստեղ էլ հավանաբար պետք է հիշեցնել հենց Աղվան Վարդանյանին, կուտակայինի վրա քաղաքական կապիտալ հավաքողներին, որ երբ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվեց այսպիսի խնդիրների պատճառ դարձած կուտակային օրենքը, դեմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ