⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Ինչպես նա նշեց. «Օլանդի այցն ինչ խոսք հետաքրքրական էր, որովհետեւ Ֆրանսիայի նախագահը շրջայց է կատարում Կովկասյան տարածաշրջանում: Ըստ էության, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր Ֆրանսիան շահագրգռված է լուծել Ղարաբաղյան խնդիրը: Պետք է նշեմ, որ Արեւմուտքն ավելի շահագրգռված է, որ տվյալ խնդիրը լուծվի:

Պարզ է, որ Արեւմտյան տերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ետ պահեն մեր տարածքը ռուսական ազդեցությունից: Սակայն միեւնույն ժամանակ նրանք քաջ գիտակցում են, որ Հայաստանը ետ չի կանգնի Ռուսաստանի հետ համագործակցելու գաղափարից»:

Չնայած Արեւմւոտքը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը, այնուամենայնիվ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենց համար հարցի լուծումն Ադրբեջանի շահերից է բխում: Այն հարցին, թե Ուորլիքի հայտարարության ֆոնի վրա  Օլանդի այցը կարող է հանգեցնել հարցի այնպիսի լուծման, որն այդքան էլ ընդունելի չի լինի մեզ համար, բանախոսը նշեց. «Ես չեմ գտնում, որ հայաստանյան դիվանագիտությունն այնքան թույլ կարող է գտնվել, որ թույլ կտա հարցը լուվի ի օգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ ամեն ինչ կարվի, որ Ղարաբաղյան հարցը լուծվի այնպես, ինչպես պահանջում է պատմական արդարությունը եւ մենք: Բնական է, որ հարցի լուծումը չի կարող արագ լինել եւ հենց Արեւմուտքն էլ է դա շատ լավ հասկանում: Իմ կարծիքով, նման հայտարարություններով նրանք փորձում են ստուգել, թե ներքին եւ թե արտաքին լսարանի արձագանքները: Այդ արձագանքներից հետո նրանք կգծագրեն իրենց հերթական գործողությունները»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ