ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ԱՐՎԵՍՏԻ ՎԵՑ ՃՅՈՒՂԵՐ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐՎԵՍՏԻ ՎԵՑ ՃՅՈՒՂԵՐ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ՈՒՄ


Մի քանի օր շարունակ Հայաստանի ստեղծագործող երիտասարդները հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Նրանց նման հնարավորություն է տալիս «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնը, որը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Փառատոնը, որն իր մեջ ներառում է արվեստի 6 ճյուղ (թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն) այս տարի կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը և նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արտ ֆեստ» փառատոնի հիմնադիր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հիշատակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 10-ին, որն իր եզրագիծը կհատի մայիսի 22-ին: Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ, այս տարի ընդունվել են բազմաթիվ հայտեր. «Այս տարի ունենք հայտերի աննախադեպ քանակ, սա ինձ համար որպես փառատոնի տնօրենի շատ կարևոր փաստ է: Նախորդ տարի ունեինք 132 հայտ, իսկ այս տարի` 155, ավելի քան 200 մասնակից: Շատ ակտիվ են մասնակցում Լոռու, Կոտայքի, Գյումրու, մարզերը, ինչպես նաև Երևանի մշակութային բուհերը: Մարզերի ակտիվությունը շատ գոհացուցիչ է: Ուրախալի է այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր փորձը ցույց է տվել, որ փառատոնին մասնակցած երիտասարդները համախմբվում են մեկ տանիքի ներքո և նորանոր նախագծերի ծնունդ տալիս: Այս փառատոնում սահմանափակումներ չկան, մենք հնարավորություն ենք տալիս ստեղծագործող երիտասարդներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները»:

Ըստ ՀՀ մշակույթի փոխնախարար ՆԵՐՍԵՍ ՏԵՐ- ՎԱՐԴԱՆՅԱՆԻ այս փառատոնի շնորհիվ երիտասարդ ստեղծագործողները կարողանում են ցույց տալ իրենց հնարավորությունները. «Փառատոնի շնորհիվ այդ երիտասարդների համար բացվում է մի ճանապարհը, որը ստեղծագործողին տանում է մեծ հորիզոններ` միջազգային փառատոների և մրցույթների»:

Խոսելով «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի կարևորության մասին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի (ԵԹԿՊԻ) ժամանակավոր պաշտոնակատար ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ փաստեց, որ արվեստը նորանում է նոր անունների շնորհիվ և այսօր այդ նոր անունների օրն է, ովքեր պետք է առաջ գան և հայտարարեն իրենց մասին: «Այստեղ լավն այն է, որ այդ երիտասարդներն ունեն սխալվելու իրավունք: Սա այն ժամանակն է, որ արվեստագետը կարող է հետաքրքիր, տաղանդավոր ու անսպասելի սխալվել, որը կարող է իր հետ մի նոր բան բերել: Արդեն երկրորդ տարին է նշում ենք այս փառատոնը, հույս ունեմ կլինի նաև 3-րդ…, 10-րդ փառատոնը և կդառնա լավագույն հասցեն երիտասարդ սերնդի համար»:

«Երիտասարդներին տրամադրում ենք հարթակ, որպեսզի նրանք կարողանան ինքաարտահայվել, միմյանց ճանաչել: Անցած տարվա փորձից մենք հասկացանք, որ կան բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք իրար հետ սկսեցին աշխատել, նախորդ փառատոնից հետո: Մեզ համար շատ կարևոր է մարզերի նրգրավվածությունը փառատոնում: Կարևոր է նաև, որ ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ ցուցադրվել են փառատոնի շրջանակներում, այնուհետև մասնակցել են միջազգային փառատոների, սա մեծ օգնություն է երիտասարդներին»,- «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ:

Նշենք, որ արվեստասեր հանրությունը մայիսի 10-ից մինչև 22 ը «Արտ Ֆեստի» թատերական ներկայացումներին` կինոարվեստի, կերպարվեստի ցուցադրությունները կարող է դիտել ԵԹԿՊԻ Ուսումնական Թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, «Թատրոն 32»-ում: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Նարեկացի» Արվեստի Միությունում: Իսկ գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և լուսանկարչության ցուցադրությունները տեղի կունենան Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ