ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ԱՐԱՄԸ ՄԵՆԱԿ` ԱՌԱՆՑ ԲԵՔ ՎՈԿԱԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ Է

Արխիվ 12-16

ԱՐԱՄԸ ՄԵՆԱԿ` ԱՌԱՆՑ ԲԵՔ ՎՈԿԱԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ Է

 

Րոպեներ առաջ Դանիայի Կոպենհագեն քաղաքում մեկնարկեց «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչ փուլը, որտեղ այս անգամ  Հայաստանը  ներկայացնող Արամ MP3-ն իր «Not Alone» երգով հանդես եկավ 7-րդ համարի ներքո: Ինչպես միշտ կարծիքները հակասական են, բայց բոլորի մոտ կա մեկ համոզմունք, որ այս անգամ հաստատ հաղթանակը մերն է լինելու եւ Ռուսաստանի դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, պետդումայի փոխնախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ենթադրություններն իրականություն են դառնալու, այդ դեպքում Ժիրինովսկին խոստացել է մեծ ինքաթիռով գալ Երեւան: Սակայն հաղթանակը մեզնով անելու համար, Սփյուռքի մեր հայրենակիցները երեւակայության գիրկն ընկնելու փոխարեն մեկ անգամ եւս համախմբվենք ու անցեն ակտիվ քվերակության: Իսկ մինչ քվեարկությանն անցնելը առաջարկում ենք եւս մեկ անգամ վայելել Արամ MP3-ի կատարումը` եվրատեսիլյան եզրափակչում: Ի դեպ, շատերի կարծիքով Արամը մենակ` առանց բեք վոկալի, հաղթելու է: Դե ինչ, սպասենք արդյուքններին:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ