ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

Արխիվ 12-16

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

Այսօր մի խումբ քաղաքացիներ Հայաստանում Ուկրաինայի  դեսպանատան առջեւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ուկրաինայի Օդեսա քաղաքում զոհված 46 զոհերին: Դեսպանատան դիմաց դրվեցին ծաղիկներ, տեղի ունեցավ մոմավառության արարողություն:

Ինչպես նշեց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի նախագահ ՍԵՒԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ. «Տեղի ունեցավ մոմավառություն Ուկրաինայի դեսպանատան դիմաց, դա հարգանքի տուրք մատուցելու մի ձեւր էր Օդեսայում զոհվան մարդկանց նկատմամբ: Այդ մարդիկ պարզապես զոհեր չեն, նրանք ֆաշիզմի զոհն են: Մեր խնդիրն այն է, որ ողջ հանրության ուշադրությունը դարձնենք տվյալ խնդրին:  Մենք չենք ցանկանում, որ ֆաշիզմը էլ ավելի խորը արմատներ գցի Ուկրաինայում: Ուկրաինայում կատարվում է այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ, համեմատական եմ անցակցնում Սումգայիթի դեպքերի հետ»:

«Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» կազմակերպության ղեկավար Արման Բոշյանն էլ նշեց, որ դեպքին չարձագանքել չէին կարող, քանի որ Օդեսայում զոհվել է 46, իսկ անհետ կորել 50 մարդ, իսկ այդ կրակի մեջ հավանականությունը մեծ է, որ այդ մարդիկ էլ են զոհվել: Բոշյանը նաեւ շեշտեց, որ իրենք չէին կարող չարձագանքել մի դեպքի, որը Սումգայիթում կատարվածի կրկնողությունն է. «Մենք ֆաշիզմը ջարդել ենք, իսկ այսօր ֆաշիզմը կրկին վերածնունդ է ապրում:

Բոլորը, ովքեր սատարում են նման դեպքեր, ովքեր  աջակցում են ցեղասպանությանը, պատասխան են տալու կրկին, ինչպես պատասխան են տվել 1945 թվականին: Աստված տա, որ դրա համար կրկին չպահանջվի հասնել Բեռլին, հուսով ենք դրան չի հասնի»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ