ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Է (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Է (Տեսանյութ)

 

Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածի սահմանապահ զորամասերից մեկը աչքի է ընկնում իր Սուրբ մատուռով, որտեղ առ Աստված զինվորները աղոթք են բարձրացնում, ապա խաղաղ հոգով ու հավատով, իրենց կյանքի գնով պահում հայրենիքի սահմանները: Մայր Աթոռի նախաձեռնությամբ եւ Վեհափառ հայրապետի օրհնությամբ օրերս կայացած ուխտագնացությունը դեպի Տավուշի սահամանամերձ գյուղեր, որին մասնակցում էին շուրջ 140 երիտասարդ ուխտավոր, այդ թվում` լրագրողներ, չէին կարող անտարբեր անցնել այս զորամասի կողքով եւ զինվորների հետ չմասնակցել Սուրբ Պատարագին: Ինչ խոսք, փշաքաղվել կարելի էր, երբ մեր հզոր զինվորները մեկ մարդու պես «Հայր մեր» էին ասում…

Լրագրողների հետ զրույցում զորամասի հոգեւոր սպասավոր բարեշնորհ ԱՐՍԵՆ սարկավագ ՀՄԱՅԱԿՅԱՆԸ  անդրադառնալով զինվորների հոգեւոր կյանքին` նշեց.

- Մատուռում հոգեւոր ծիսական արարողություններ ենք անում, եկեղեցական տոնախոսական հանդիպումներ ենք ունենում զորքի հետ: Չեմ ասի, շատ մոտ պարբերականությամբ, բայց հիմնականում մեծ տոներին աշխատում ենք կազմակերպել այդպիսի հանդիպումներ:

- Իսկ զինվորները որքանո՞վ են հաղորդակից դառնում հոգեւոր կյանքին:

- Հետաքրքրված են, գալիս են, մտնում են մատուռ, աղոթում են: Երեւի թե, մեր մեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր զինվոր անցնելով եկեղեցու կողքով`գլխարկը հանում է, խաչակնքվում է, հետո նոր անցնում իր ծառայությանը:

- Ճի՞շտ է, որ մատուռը զինծառայողներն են կառուցել:

- Բնականաբար մատուռի կառուցման գործում զինծառայողներն իրենց ներդրումն ունեցել են: Այն 2010 թվականից գործում է: Օրինակ, մատուռի խաչը երկու զինծառայող է պատրաստել: Եթե չեմ սխալվում, գյումրեցի եղբայրներ էին: Իսկ մատուռի քանդակները պատրաստել են նորից երկու գյումրեցի եղբայրներ`Պետրոսյան եղբայրները, որոնք դեռ ծառայում են:

- Այսօր զինծառայողը հոգեւոր առումով  ի՞նչ խնդիր ունի:

- Խոսում ենք զինվորի մասին, բայց ոչ միայն զինվորի մասին կարելի է ասել, այլ առհասարակ մարդը միշտ իր կյանքը ապրելով` զարգացման ընթացք է ապրում: Ու այդ զարգացման ընթացքը ավելիով է արտահայտվում զինվորական ծառայության ընթացքում, երբ մտնում են կարգուկանոնի մեջ ու իրենց հոգեւոր տեսակը զարգացնում` ամրապնդվելով հենց այդ կարգուկանոնի մեջ:

Խոսելով Արսեն սարկավագի հետ` ակամայից հիշեցինք մարտիկի երդում դարձած երգի բառերը. «Հրով լինի, սրով լինի, խաչով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղ թե` ուշ…»:

 

 

 


Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ