ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՙՙԴԱՎԹՅԱՆԸ ԼԱՎ ԳՈՏԵՄԱՐՏ ԱՆՑԿԱՑՐԵՑ, ԵՐԲ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԴԱՎԹՅԱՆԸ ԼԱՎ ԳՈՏԵՄԱՐՏ ԱՆՑԿԱՑՐԵՑ, ԵՐԲ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏԻՆ՚


Ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում, որին 43 երկրի 321 մարզիկ էր մասնակցում, մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Փորձառու ձյուդոիստ, 30-ամյա Հովհաննես Դավթյանը փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի պատվիրակ Օրխան Սաֆարովի նկատմամբ եւ իր նվաճումներին ավելացրեց եւս մեկը: Դավթյանը մեկը մյուսի ետեւից առավելության հասավ բուլղարացի Յանիսլավ Գերչեւի, պորտուգալացի Նունո Կարվալյոյի նկատմամբ ու միայն քառորդ եզրափակչում զիջեց աշխարհամասի ապագա փոխչեմպիոն, վրաստանցի Ամիրան Պապինաշվիլուն: Սփոփիչ գոտեմարտում գյումրեցի ձյուդոիստի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանն էր, որը վնասվածքի պատճառով գոտեմարտից հրաժարվեց:

Իսկ երրորդ տեղի համար պայքարում Դավթյանը, հաստատելով իր բարձր կարգը` վստահ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Օրխան Սաֆարովի նկատմամբ ու իր պարգեւներին ավելացրեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Օլիմպիական  չեմպիոն Արսեն Գալստյանն այս անգամ Մոնպելյեում բավարարվեց 7-րդ տեղով: Առաջին օրը տատամի ելած Հայաստանի պատվիրակներից 7-րդ տեղ գրավեց կանանց 52 կգ քաշայինների մրցապայքարին մասնակցած Ժաննա Ստանկեւիչը: Նա 1/8-րդ եզրափակչում հաղթեց Գերմանիայի պատվիրակ Ռոմի Տարանգուլին, սակայն հետո քառորդ եզրափակչում զիջեց ապագա չեմպիոնուհուն` Մայլինդա Կելմենդիին: Ստանկեւիչը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ,  բայց սփոփիչ գոտեմարտում զիջեց Գիլի Կոհենին ու բավարավեց 7-րդ տեղով: Մրցաշարում 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը: Ա. Չափարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց մոլդովացի Վալերիու Դումինիչային, իսկ Ռ. Դավթյանը դարձյալ մեկնարկում չկարողացավ հաղթահարել լատվիացի Կոնստանտինս Օվչինիկովսի արգելքը: Մրցաշարի արդյունքները ՙԻրավունքի՚ հետ ամփոփեց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:


- Գո՞հ եք Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ելույթներից: Մրցաշարին նախորդող փուլը մարզիկները լիարժե՞ք էին անցկացրել:
- Այո, մրցաշարի արդյունքներից, ընդհանուր առմամբ, գոհ եմ, եթե նախապատրաստական փուլը թերի եղած լիներ, մեդալ չէինք նվաճի...
- Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը պայքարից դուրս մնացին հենց մեկնարկում: Ի՞նչն էր ձախողման պատճառը:
- Նախ ասեմ, որ Ռաֆայել Դավթյանը փորձառու մարզիկ չէ, բացի այդ, նա պետական բյուջեի հաշվին չի մասնակցում մրցաշարերին, այլ՝ հովանավորի: Ես Ռաֆայելից ակնկալիքներ չունեի: Ինչ վերաբերում է Անդրանիկ Չափարյանին, նրանից սպասելիքներ կային, բայց նա կայուն մարզիկ չէ. կարող է մի մրցաշարի մասնակցի շատ լավ` իրենից ավելի ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնի, իսկ մեկ ուրիշ ավելի թույլ մրցաշարում կարող է պարտվել իրենից թույլին: Չափարյանի դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական էր:
- Բրոնզե մեդալակրի` Հովհաննես Դավթյանի մասին ի՞նչ կասեք:
- Հովհաննեսը լավ մասնակցեց, նա շատ լավ գոտեմարտեր անցկացրեց, ցավոք զիջեց Վրաստանի ներկայացուցչին, թեեւ, իմ անձնական կարծիքով` Դավթյանը վրացի մարզիկից ավելի ուժեղ էր: Դավթյանը նաեւ շատ լավ գոտեմարտ անցկացրեց` երրորդ տեղի համար պայքարում, երբ հաղթեց ադրբեջանցի ձյուդոիստին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ