ՅԱ ՇԻՇ, ՅԱ ՔՅԱԲԱԲ
Արխիվ 12-16
ՅԱ ՇԻՇ, ՅԱ ՔՅԱԲԱԲՇշի Մելոն ՙԼամբորջինիով՚ որ անցնում ա, սաղ Հայաստանի արագաչափերը ամոթից գլուխները կախում են:
4±1 ՁԵՎԱՉԱՓ
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` հրաշալի քառյակը ուսումնասիրելով ՕԵԿ-ի քաղաքական անցյալը` ՕԵԿ-ին քառյակ ազատ մտնել-դուրս գալու կարգավիճակ է շնորհել:
% % %
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Էդվարդ Նալբանդյանին հարցրին, թե ինչու չես Ուորլիքի հայտարարությանը պատասխանում, ասաց` երկար պատմություն ա, թշիցս քաշի գնա...
% % %
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ`
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Ну говори же, Эдо, говори
% % %
ԴԵ ԱՐԻ` ԱՍԵՄ
Ըստ լեռնային վրիժառուների` Հրայր Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար է ուզում նշանակվել, որ Արմեն Ռուստամյանի պատասխանը տա:
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒՅԼ ՉԷՐ ՏԱԼԻՍ
(ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ IT ՈԼՈՐՏԻ ԳՐԱՆՏՆԵՐՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Էթիկայի հանձնաժողովի` ԱԱԾ-ն նախկին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի նկատմամբ շատ քաղաքավարի գտնվեց, սպասեցին կերավ պրծավ, գործից դուրս եկավ` նոր սկսեցին անհանգստացնել:
% % %
ՀԱՄԱՐՅԱ ՄԱՐԿԵՍ
(ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գրողների միությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարը ՙՀարյուր օրվա մենություն՚ ֆունդամենտալ աշխատությունն է պատրաստում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ