ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՙՈՐՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ՙՀՐԱՇԱԼԻՆԵՐԸ՚ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ՚

Արխիվ 12-16

ՙՈՐՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ՙՀՐԱՇԱԼԻՆԵՐԸ՚
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ՚


Շուտով ԱԺ-ն կանցկացնի արտահերթ նստաշրջան: Արդեն հայտնի են այն նշանակումները, որոնք տեղի ունեցան ԱԺ-ում, ըստ որի, եթե ոչ կանոնակարգում, ապա նոր նշանակումների արդյունքում պառլամենտում տիրող մթնոլորտը փոքր-ինչ այլ ձեւով կլինի: Այս եւ այլ հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Երկար տարիներ Գալուստ Սահակյանը ղեկավարեց այս պաշտոնը, նրա որ մոտեցումները Դուք կշարունակեք եւ ինչ նոր մոտեցումներ կցուցաբերեք:
- Աշխատանքի բնույթը նույնն է, եւ տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներին տարբեր կերպ են վերաբերվում: Բոլոր տեսակի հարաբերությունների կարգավորումը ՀՀԿ-ում եղել է պատշաճ մակարդակի վրա, կարծում եմ, որ այն կպահպանվի, կաշխատենք ավելի բարձրացնել այն, քանի որ ամեն նոր եկող ցանկանում է մի նոր բան ավելացնել:
- Ինչպես եք պատկերացնում Ձեր հարաբերությունների կառուցումը այլ խմբակցությունների հետ արդեն ի պաշտոնե:
- Մինչեւ այժմ եղել է զուտ ընկերական եւ բարձր մակարդակի վրա, իսկ այժմ կաշխատեմ խորացնել նաեւ քաղաքական հարաբերությունները: Իսկ ընկերականից քաղաքականի անցնելը դժվարությունները թեթեւացնում է, այդ անցումը ավելի ներդաշնակ կլինի ու հեշտ:

ՙԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ՉԵՄ ԽՈՒՍԱՓԻ ԿՈՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ՚


-Երբեմն իրավիճակներ են լինում, որ պահանջվում է, որ խմբակցության ղեկավարը կոշտ ներկայանա կամ կոշտ ներկայացնի եղելությունը: Ձեր պարագայում դա պատկերացնում եք:
- Բնականաբար, երբ դրա անհրաժեշտությունը լինի, չեմ խուսափի կոշտությունից, բայց կաշխատենք միշտ լինել մեղմ ու հաշտեցնողի կարգավիճակում: Բայց եթե  առիթ լինի կոշտի, ես դրանից չեմ խուսափի:
- Այս ամիս կառավարությունը ԱԺ-ի դատին կներկայացի իր ծրագիրը, իսկ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է իր չմասնակցության մասին: Ինչ է սա նշանակում:
- Առանց ծրագրին ծանոթանալու որոշումներ կայացնելը ճիշտ չեմ համարում, եւ պետք չէ շարժվել անձնական ամբիցիաներով, այլ պետք է շարժվել ծրագրի էությամբ եւ հեռանկարներով: Իսկ թե ինչու է ԲՀԿ-ն նման որոշում կայացրել, դա իրենց գործն է, չեմ ցանկանա մեկնաբանություն տալ մի կուսակցության, որը քաղաքական դաշտում երկրորդ տեղն է զբաղեցնում:
- Եթե դիտարկենք ամբիցիաների դաշտից, ապա ԱԺ նախագահի ընտրություններին ամբիցիաներ չկային:
- Դա նորից իրենց որոշումն էր, նրանք ազատ էին իրենց գործողություններում, ընտրություններում: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա կարծում եմ, որ դեռ ժամանակ կա, եւ ԲՀԿ-ն, հնարավոր է, վերանայի իր որոշումները, իսկ եթե որոշումը վերջնական է, ես դրան չեմ տիրապետում:

ՙՊԵՏՔ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ,
ՀԵՏՈ ԲՈՅԿՈՏԵԼ՚

-Ձեր կարծիքով` քվեարկության չմասնակցությունը արդյոք բոյկոտ չէ:
- Ես երբեք դեմ չեմ եղել բոյկոտի ձեւին, որովհետեւ դա քաղաքական արտահայտման մի ձեւ է: Այնպես որ, նորմալ է այդ տրամաբանությունը, եւ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած ուժի քաղաքական որոշումներին:
- Տվյալ պարագայում տեսնում եք բոյկոտի տրամաբանությունը:
- Առայժմ փաստացի չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել: Դեռ ծրագիրը ներկայացված չէ, դրա բուն իմաստը չկա: Երբ ես ինքս էլ ծանոթանամ, իմ մեջ պետք է հասկանամ` արդյոք այն բոյկոտի արժանի էր, թե ոչ:
- Դուք կարծում եք, որ կառավարության ծրագրերում լրջագույն փոփոխություններ են լինելու: Չէ որ դրանք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերում ընդգրկված դրույթներն են լինելու:
- Նախ` ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերում բավականին առաջընթացի քայլեր կան, եւ այդ աստիճանական մոտեցումները պետք է լինեն: Այսինքն` կառավարության ծրագրերում անընդհատ պետք է լինեն առաջընթացներ: Ծրագրերում կարող են լիներ ոլորտներ, որտեղ ռոֆորմներ իրականացվեն, եւ աստիճանական ու ներդաշնակ փոփոխություններով պետք է հասնենք այն ծրագրերին, որը ներկայացրել է ՀՀ նախագահը:
- ՕԵԿ խմբակցությունը արդեն հանդիպում է ունեցել ՙհրաշալի քառյակի՚ հետ, եւ քառյակը կարծես վերածվում է հնգյակի: Այս կոնտեքստում ինչպիսի±ն կլինի ՕԵԿ-ի դերը կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ:
- Հրաշալի բառը դուք ասացիք` ես չասացի, եւ ՙհրաշալիները՚, որքան շատ լինեն, այնքան լավ է` չորսը, հինգը: Իմ ցանկությունն այն է, որ ձեւավորվի առողջ ու գաղափարական ընդդիմություն: Դրանք կլինեն չորսը, թե հինգը, կարեւորը քանակը չէ, այլ` որակը: Արդյոք դրանք միտված են առողջացնելու կառավարության ծրագրերը, թե± պարզապես ամբիցիաներ ունեն իշխանության գալու: Դրանք տարբեր բաներ են, պետք է ուսումնեսիրել ու հասկանալ` ով ինչ է ուզում:
- Եթե ՕԵԿ-ը դեմ քվեարկի կառավարության ծրագրին, չեք կարծում, որ այդ կերպ հակասում են իրենց` առ այն, որ 2,5 տարի աշխատել են այդ կառավարության ծրագրի ներքո, տվել են իրենց համաձայնությունը, ունեցել են նախարարներ եւ այլն:
- Դուք իրենց այդ հարցը տվել եք:
- Առայժմ` ոչ:
- Նրանց պատասխանից ելնելով` ես կտամ իմ պատասխանը` դրա հետ կապված:
- Պարոն Բաղդասարյան, ինչ կարող եք ասել ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունների խղճուկ վիճակի մասին:
- Ուրախ եմ, որ մյուս խմբակցությունների մասին հարցնում եք ՀՀԿ-ից, եւ եթե ընդունելի են մեր գնահատականները, ես ուրախ կլինեմ: Բայց նայած, խղճուկ ասելով` ինչ նկատի ունեք` քանակապես, թե որակապես:
- Պառակտվածության մասին է խոսքը:
- Կցանկանայի, որ այդպես չլիներ, եւ որ միասնական լինեին: Եթե ընտրությունների արդյունքում գալիս են Ազգային ժողով, ապա կցանկանայի, որ պառլամենտարիզմը կայանար, եւ խմբակցություններն էլ լինեին կայացած: Այդ իրավիճակի պատճառը պետք է իրենց մեջ փնտրեն ու գտնեն, բայց հիմնական պատճառն այն է, որ գաղափարական տարբեր տեսակի մարդիկ հավաքվում գալիս են ԱԺ, եւ արդյունքում ստացվում է լրիվ այլ արդյունք:
- Պարոն Բաղդասարյան, իշխանություններին համազոր ընդդիմություն տեսնում եք մեր երկրում:
- Ես ցանկանում եմ տեսնել:

ՙՇԱՏ ԴԺՎԱՐ Է ՈՐՈՇԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ՄԱՐԴՆ Է՚

-Չեք գտնում, որ մեր կառավարությունը ոչ ֆորմալ, բայց կոալիցիոն է:
- Իհարկե` ոչ, կասեի, որ այն ՀՀԿ-ից բաղկացած կառավարություն է եւ իմ ցանկությունն է եղել, որպեսզի կառավարությունը ապաքաղաքականացված լինի, լինեն պրոֆեսիոնալներ եւ մարդիկ, ովքեր դեմ չեն իշխող կուսակցության գաղափարախոսությանը: Իսկ այսօրվա կառավարությունը հենց այդպիսին է:
- Հաշվի առնենք, որ կան նախարարներ, որոնք ընդամենը մեկ ամսվա կտրվածքով այլեւս այլ կուակցությունից չեն, իսկ նորանշանակներից սպորտի նախարարի արմատները տանում են դեպի ԲՀԿ:
- Դե մինչեւ նախարար դառնալը արդեն նախկին ՕԵԿ-ական նախարարները ՕԵԿ-ից չեն եղել: Նրանք պարզապես կառավարության չինովնիկներ են:
- Այսօր կան եւ նշանակվեցին նախարարներ, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռեւս ՀՀ 2-րդ նախագահի օրոք: Չի± զգացվում արդյոք նրա շունչը:
- 2-րդ նախագահի օրոք աշխատել է նաեւ 3-րդ նախագահը, ովքեր միասնական թիմ են կազմել: Քննադատաբար եմ վերաբերվում, որ քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները խոսում են, թե ով ում մարդն է: Չկա նման բան, եւ դա շատ բարդ է որոշել, թե ով ում մարդն է:
- Ինչ կասեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին:
- Չէի ցանկանա ավելին ասել, քան արդեն ասվել է, բայց դա պարզապես մեսիջ է, եւ պետք է այդքան  չխորանանք դրա մեջ, բայց պետք է լինի ի գիտություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ