ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ ՕԵԿ-ԻՆ` ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ ՕԵԿ-ԻՆ` ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Թեպետ ընդդիմությունը որպես կանոն աղմկոտ է լինում, սակայն նորաթուխ ընդդիմադիր «Օրինաց երկիրը» օր օրի առավել լռակյաց է դառնում: Մայիսի 12-ին կառավարությունը ԱԺ-ում պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ թե «Օրինաց երկիրը» հակված է դե՞մ քվեարկել, թե` կողմ, քանի որ կառավարությունը իրականացնում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը, որին ի սկզբանե կողմ էր «Օրինաց երկիրը», փորձեցինք պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներից, սակայն վերջիններս, կարծես թե, որոշել են միայն սեփական լրատվամիջոցներին պատասխանել ու շարունակում են համառորեն չպատասխանել հեռախոսազանգերին: Անգամ, նույնիսկ խոստացված մեկնաբանություններն են մնում անպատասխան: Ուշագրավ է այն, որ մինչ ՕԵԿ-ական պատգամավորները սարսափում են լրագրողական հարցերից, նույնպիսի ծանր վիճակում են հայտնվել նաեւ ՕԵԿ-ին ուրացած նախկին ՕԵԿ-ական նախարարները: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեսնելով լրագրողների բազմությունը` այնպիսի արագությամբ ճանապարհը փոխեց եւ ճողոպրեց, կարծես, սեւ կատու էր տեսել: Ինչեւէ, նախկին ՕԵԿ-ական նախարարներն ու ներկա ՕԵԿ-ական պատգամավորները որքան էլ հրաժարվում են միմյանցից, բայց նույն ձեռագրով նման վարքագիծ են դրսեւորում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ