Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ

Արխիվ 12-16

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ

2012թ. նոյեմբերի 18-ին Վանաձորի ՙՄուշ՚ ռեստորանում սպանվել էր փաստաբան Սամվել Շարբաթյանը: Այսպիսի մեղադրական եզրակացությամբ 2013-ի հոկտեմբերից առ այսօր ընթանում է դատաքննությունը: Ըստ իրավապահներիªմեղադրյալ Արտակ Վերանյանը օդամղիչ ատրճանակով 6 անգամ կրակել էր Շարբաթյանի վրա...
Այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը: Վերջիններիս շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը համարում է, որ դատաքննությամբ արդեն իսկ պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ի չարաբաստիկ օրը տեղի էր ունեցել ոչ թե սպանություն, այլ մահվան դեպք: ՙԱռկա պայմաններում ես ասում եմ, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից եւ ոչ մեկը չի կարող հաստատել իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը: Իսկ դատարանը դատական ակտը պետք է կայացնի միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա: Եվ եթե այս պահին դատարանն արդեն իսկ կարողանար դատավճիռ կայացնել, միակ ճիշտ դատական ակտը կլիներ Դիլոյան Սամվելի եւ Վերանյան Արենի արդարացման դատավճիռը՚,- լավատեսորեն հայտարարել էր պաշտպանը: Փաստաբանների պալատի մի քանի անդամներ, հավանաբար, համաձայնելով իրենց գործընկերոջ հետ, տարածել էին այդ հայտարարությունը ինտերնետային իրենց էջերի միջոցով:


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Պավել Ալմազովի դին հայտնաբերվել էր մայիսի 6-ինª ժամը 01:40-ին, Երեւանի կենտրոնում: Ավելի ստույգ` Հյուսիսային պողոտայում գտնվող ՙՄոսկվիչկա՚ սուպերմարկետի հարեւանությամբ: Հիմնական վարկածն է ինքնասպանությունª շենքի տանիքից նետվելու միջոցով: Ոստիկանները համարում են, որ Ալմազովին հասցրել էին ինքնասպանության: Այդ վարկածի մասին խոսում է այն, որ եղել են դեպքի ականատեսներ, եւ որ Պավելի հեռախոսում առկա էր ՙԵս այլեւս չեմ լինի՚ հաղորդագրությունը, որը ուղարկվել էր նրա կնոջը  դեպքից առաջ:
Պավել Ալմազովը ՙEXPROMPTUS՚ էստրադային նվագախմբի կիթառահարների խմբի ղեկավարն էր: Նվագախումբը այցելել էր Հայաստանª Հաղթանակի օրվա կապակցությամբ Երեւանում եւ Գյումրիում բարեգործական համերգներ տալու նպատակով:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ