Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՙԲՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ


Իշխանության դեմ իբր հավերժ պայքարող (իսկ ավելի շուտ` այդպիսի տպավորության ձգտող) ԲՀԿ-ին, կարծես թե, վհատեցրել է օրերս ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի այն հայտարարությունը, թե ՀՀ վարչապետի եւ նախագահի պաշտոնին հավակնելու համար քաղաքական ուժերը պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով: Այդ հայտարարությանը ԲՀԿ-ն որոշեց պատասխանել հետեւյալ կերպ` թե իբր առաջիկա համապետական ընտրություններին հաղթանակը Մելիք-Ադամյան փողոցը շրջանցելու է: Արդյո±ք այս հայտարարությունը չի նշանակում, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն այլեւս հետ է կանգնում իշխանափոխության` ՙփուլային՚, ՙփաթեթային՚, թե ՙփուլափաթեթային՚ տարբերակների գաղափարից եւ համբերատար սպասելու է գալիք հերթական ընտրություններին` ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ.
-Մյուս ընտրությունները կգան, եւ ամեն ինչ պարզ կլինի: Հիմա պարզապես աշխատել է պետք, դեռ երեք տարի կա, եւ որեւէ գուշակություններ անելու համար վաղ է: Կգա ժամանակը, եւ ով ինչ ցանել է, այն էլ կհնձի:
- Փաստորեն, իշխանափոխություն ներկայումս չի կարող լինել:
- Նման հարց օրակարգում չկա:
- Իսկ կառավարության ծրագրերին առաջիկա արտահերթ նիստին ՙԲարգավաճ Հայաստանը՚ կո±ղմ, թե± դեմ է քվեարկելու:
- Կառավարությունը դեռ ծրագրեր չի ներկայացրել, երբ ծանոթանանք դրանց, մենք կտանք մեր գնահատականը:
- Արդյոք մոտ երեք տարի առաջ նախընտրական հայտարարությունով հանդես գալը ճիշտ է: ՙԲարգավաճ Հայաստանը՚ կկարողանա այդքան ժամանակ լինել զարկերակի վրա:
- Գիտեք, քաղաքական դաշտը միշտ հարուստ է ինտրիգներով, իհարկե, դա պատասխան էր, չեմ կարծում, որ երեք տարի առաջ կարելի է ինչ-որ գնահատականներ տալ: Նորից եմ կրկնում, կգա ժամանակը, եւ ով ինչ աշխատել է,  դա էլ կհնձի:
- Լավ, վերադառնանք  ներկա ժամանակներս: Ինչ կասեք ԱԺ նախագահի ընտրությունների մասին: Մի շարք ԲՀԿ պատգամավորներ ընտրություններից հետո հայտարարեցին, որ կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանին, ինչու արդյունքներին ծանոթանալուն պես չբարձրաձայնեցին այդ մասին:
- Ես չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ  Ազգային ժողովի նախագահի ընտրությունները եղել են ազատ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ