Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՙԱնշուշտ, բոլորի մոտ էլ լինում են գարնանային սրացումներ...

Արխիվ 12-16

Անշուշտ, բոլորի մոտ էլ լինում են գարնանային սրացումներ, սակայն որոշ քաղաքական գործիչների մոտ դրանք արտահայտվում են արդեն գարնանային տեսիլքների տեսքով: Այսպես, ըստ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ` ՙԵրեւանում Ռուսաստանի հատուկ ծառայությունները կազմակերպել էին մայիսմեկյան գործողություն` ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ: ԿԿԲ-ական այդ գործողությունն անցնում էր մայիսմեկյան կոմունիստական շքերթի անվան տակ` կարմիր դրոշներով, մուրճ ու մանգաղով եւ Կրեմլի այսօրվա նեոկայսերապետական գաղափարախոսությամբ: Իրականացնողները նույն կանաչ մարդուկներն էին, որոնք այսօր Ուկրաինայի արեւելքում իրագործում են Պուտինի ծրագիրը` տապալել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՚: Դե ինչ ասես, մեր բավականին սակավաթիվ կոմունիստները, ովքեր ամեն տարի համապատասխան առիթներով իրենց ավանդական ցույցն են անում, Շահնազարյանի աչքին երեւացել են ռուս հատուկ ջոկատայինների ահարկու տեսքով: Դեռ լավ է, որ չի պնդում, թե կարմիր դրոշների մեջ ինքնաձիգեր եւ նռնականետեր էին փաթաթած: Դա այն դեպքն է, երբ թերեւս նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ասած ՙուրիշ մասնագետը՚ չի օգնի:
Իսկ քաղաքացիական մասնագիտությամբ ՙուրիշ մասնագետ՚, Հայաստանի միակ եւ անկրկնելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ աչքին թերեւս որոշ բաներ երեւացել են, բայց, այնուամենայնիվ, Շահնազարյանի նմանների համեմատությամբ նա ողջամտության եւ սթափ մտածողության գագաթնակետ է երեւում: Ահավասիկ, ՙպառլամենտական արտահերթ ընտրությունները ես տեսնում եմ իբրեւ պատմական անհրաժեշտություն, բայց հավանական եմ համարում, որ արտահերթ նախագահականն առաջ ընկնի արտահերթ պառլամենտականից՚: Դե, երազել արգելված չէ, իսկ ամենայն հայոց մարքսիստը պարզապես երազում է բարձրաձայն ու սեփական երազանքները ներկայացնում ոչ թե որպես գեղարվեստական հորինվածք, այլ` քաղաքական ելույթ: Դե ինչ, ներողամիտ լինենք, ի վերջո, ուրիշ մարքսիստ մեր երկրում պարզապես չունենք, եղածը պետք է պահպանենք ու փայփայենք:
Այս գարնանային սրացումների պահին հանկարծ հայտնաբերեցինք պարադոքսալ ճշմարտություն` որ ԱՐՏԱԳԱՂԹԻ մասին առկա համատարած տեսակետը, թե մարդիկ փախչում են աղքատությունից եւ անարդարությունից, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հայտնաբերել եւ ՙՖեյսբուքով՚ մեկ տարածել էր միգրացիայի մասին Համաշխարհային բանկի կազմած ամփոփ գրաֆիկը, ուր տրված են թվեր մի քանի երկրների, այդ թվում Հայաստանի համար, սկսած 1965 թվականից: Եվ ահա զարմանքով հայտնաբերում ենք, որ 1980 թվականին ներգաղթը կանգ է առել, իսկ 1980-87 թվականներին Հայաստանից արտագաղթի տեմպերը ճիշտ ու ճիշտ այնքան էին, ինչքան այսօր: Բայց չէ որ, գրողը տանի, 1980-87 թվականներին ոչ ոք էլ վատ չէր ապրում, ու բողոքներ չկան, թե համատարած անարդարություն էր տիրում Հայաստանում, ընդհակառակը, նույնիսկ մեծամասնությունը մեծ կարոտով են հիշում այդ տարիները: Հիմա ինչո±վ բացատրել այդ պարադոքսը, ուրեմն` իրականում աղքատությունն ու անարդարությունը չեն թիվ մեկ պատճառը, ուրեմն այլ մեխանիզմներ են մեր հայրենակիցներին մղում օտար ափեր: Ինչեւէ, արտագաղթի հարցը պահանջում է լուրջ,  քաղաքականացումից, կարծրատիպերից եւ զգացմունքներից հեռու ուսումնասիրություն, այլապես այդ արատավոր երեւույթի վերջը տալու ճշգրիտ մեթոդաբանություն չենք գտնի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ