Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ

Արխիվ 12-16

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ

ՙԺառանգության՚ տունը կռիվ է ընկել, ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել` ԱԺ-ում կառավարության ծրագրին դեմ քվեարկեն, թե բոյկոտեն: Կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ երիտասարդական թեւը կողմնակից են, որպեսզի առավելագույնս աղմուկ բարձրացվի ԱԺ դահլիճում, իսկ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կողմ է բոյկոտի տարբերակին` անգամ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես պետք չէ նիստին մասնակցել:
Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` Ռուբիկ Հակոբյանին անգամ մեղադրել են, որ նա մտադիր է իշխանությանը վատամարդ չլինել ու այդ պատճառով ուզում է բացակայել նիստից: Այդ վեճերի արդյունքը եղավ Ստյոպա Սաֆարյանի հուսալքության ճիչը, որը նա հրապարակել է ՙՖեյսբուքում՚. ՙԱրդեն հրապարակ է նետվում ՙթեզ՚, որ ՙ4 ոչ իշխանական ուժերը միասնաբար չմասնակցեն ՙնոր՚ կառավարության կողմից ներկայացված ծրագրի քվեարկությանը՚: Ինչու չմասնակցեք.
1. Որպեսզի ԱԺ նախագահի ընտրության խայտառակությունը չլինի,
2. Վստահ չեք, որ բոլորով ՙդեմ՚ կքվեարկեք,
3. Ում եք փրկում. բոլորը պետք է լինեն ԱԺ դահլիճում եւ միահամուռ դեմ քվեարկեն,
4. Միթե պարզ չի, որ այդպես ավելի հեշտ է լինելու իշխանության համար,
5. Որպեսզի ՀՀԿ-ը կոճակասեղմությամբ անցկացնի ծրագիրը:
Ասեմ, իմ համար դա հավասարազոր կլինի Կառավարության ծրագրին կողմ քվեարկելուն: Դա նման է լինելու գազային պայմանագրերի ժամանակ դահլիճից դուրս գալուն, որպեսզի Սուքիաս Ավետիսյանը ՙլավ ու հեշտ հաշվի՚ քվեները: Այս ամենը արդեն տհաճ է՚:
Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կողմից քվեները ՙլավ ու հեշտ հաշվելը՚ տեղի ունեցավ այն բանից հետո, որ Զարուհի Փոստանջյանը գողացել էր պատգամավորների քվեարկության քարտերը: Ուրեմն ինչ, Ստյոպա Սաֆարյանը նաեւ խոսակցություն է ունեցել քարտերը նորից գողանալու տարբերակի մասին, որ ակամա հիշել էր Սուքիաս Ավետիսյանի ՙքվե հաշվելը՚:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ