Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Գարունը տարվա այն սեզոնն է, երբ ավելի են սրվում շնչառական հիվանդությունները` բրոնխիալ ասթմա, շնչառական ալերգիաներ, չնայած չպետք է բացառել, որ այս հիվանդությունների առումով մյուս սեզորնները չեն առաջացնում որոշակի դժվարություններ: ԱՆ գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանի խոսքով` բոլոր հիվանդությունների 74% շնչառական հիվանդություներն են, դրանց մեջ ամենաշատը սուր շնչառական հիվանդությունն է և աշխարհում չկա այնպիսի մարդ, ով տարվա մեջ մեկ անգամ չունենա սուր շնչառական խնդիրներ: Սուր շնչառական հիվանդութուններից Անդրանիկ Ոսկանյանը առանձնացրեց խրոնիկ օքստրուկտիվ շնչառական կամ թոքերի հիվանդությունը, որը ծանր և դժվար բուժելի հիվանդություն է, այն գրեթե ամբողջ աշխարհի բժիշկների խնդիրն է:

Հաճախ ենք լսում, որ թոքերի քաղցկեղը ծանր և անբուժելի հիվանդություն է,որը հանգեցնում է մահվան, սակայն պրն.Ոսկանյանը փաստում է, որ թոքերի քաղցկեղը ժամանակին հայտնաբերելը և ճիշտ բուժելը կնպաստի, որպեսզի մարդու կյանքը 5-10 տարով երկարի: «Սուր շնչառական հիվանդություններից երրորդ տեղը բրոնխյալ ասթման է: Ասթման բրոնխների պատճառով դժվար շունչն է, որը առաջանում է այս կամ այն գրգռիչի հանդեպ:Բրոնխյալ ասթման չի զարգանում , դրանից հիվանդը չի մահանում, հակառակը`հին Հունաստանում ասում էին բրոնխյալ ասմա ախտորոշումը դա երկարակեցության «դիպլոմն» է:Բրոնխյալ ասթմայից «պրծում» չկա , քանի որ մեզանից յուրաքանչյուրի մոտ այն կա, օրինակ երբ մտնում ենք ծխով լցված սենյակ սկսում ենք դժվար շնչել:Պարզապես մարդիկ կան որոնց մոտ այն ավելի սուր է արտահայտված»,-նշում է ԱՆԴՐԱՆԻՐԿ ՈՍԿԱՆՅԱՆԸ և հավելում`չնայած որ հիվանդություներն ազգություն չունեն , սակայն բրոնխյալ ասթման հատկապես տարածված է զարգացած եկրներում:Այն անկանխատեսելի երևույթ է և հաճախ առաջանում է անհասկանալի պատճառներից: Ինչ վերաբերվում է երեխաների մոտ բրոնխյալ ասթմայի առաջացմանը, ապա ըստ Անդրանիկ Ոսկանյանի չիմացության պատճառով հնարավոր է որ ընտանիքները անեն այնպիսի քայլեր, որոնք երեխաների մոտ հետագայում առաջացնեն բրոնխյալ ասթմա: Այդ քայլերից մեկը ծխախոտն է. «Եթե ըտանիքում ծխող մարդ չկա, ապա այդ ընտանիքների մոտավորապես 10-12% երեխաները ունենում են ասթմայի խնդիրներ, եթե կա մեկից ավելի ծխողներ ապա այդ տոկոը աստիճանաբար բարձրանում է: Սա լուրջ խնդիր է, ընդ որում ասթմայի տոկոսը բարձրանում է այն ժամանակ , երբ ծխում են երեխաների կամ հղի կնոջ ներկայությամբ: Երևույթը բարդանում է նաև այն ժամանկ, երբ ծխում է հղի կինը»,-մեկնաբանում է Ա.Ոսկանյանը և հորդորում ծնողներին, որպեսզի ժամանակին դիմեն պոլիկլինիկա և ստանան համապատասխան խորհուրդներ: «Տարին մեկ անգամ անպայման պետք է կատարել թոքերի ստուգում, որպեսզի մարդը հասկանա, թե շնչառական ինչ խնդիրներ ունի:Հետազոտությունը ավելի մատչելի է, քան հետո բոլոր բարդ հետևանքները բուշելը »,-շեշտում Է ԱՆ գխխավոր թոքաբանը

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ