ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՉԽԱՐ ԽՈՒԶԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՀԵՏՈ)
Արխիվ 12-16
ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ(ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՉԽԱՐ ԽՈՒԶԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՀԵՏՈ)
Վախեցեք կատաղած ոչխարից, նա կծոտում է բոլորին անխտիր:
ՊՐԵՄԻԵՐԱ
ՙ
Մոսֆիլմ՚ կինոստուդիան կառավարության նորանշանակ նախարարների դերակատարությամբ նկարահանում է` ՙՄարտի են գնում միայն ծերունիները՚ նոր գեղարվեստական ֆիլմը:
% % %
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԳԸ
(ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Գյուղ ծնվել եմ, գյուղ կմեռնեմ,
Ես գյուղացու ցավը տանեմ:
% % %
ՍԵՎԻԼՅԱՆ ՍԱՓՐԻՉ
Ըստ Ջորջ Սորոսի` ԱՄՆ-ը արեւմտամետներին այնքան է կերակրել, որ արդեն խուզելու ժամանակն էր:
ԳՆԱՑՈՂԻ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԵՆ ԳՆՈՒՄ
(ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԻ` ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼՈՒ ԱՌԹԻՎ)
Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հրայր Թովմասյանը նույնիսկ խաղաղ հեռանալ չգիտի:
% % %
ԲԱԽՏԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՆ ԷՐ
(ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՀԻՄՆԱԴՐԻ
ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻՑ՚ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒՑ
ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ըստ Եհովայի վկաների` Արթուր Սիմոնյանը մասնաճյուղի ղեկավար էր, հիմա դարձավ գլխամասի:
% % %
ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԱՍԱՑՎԱԾՔ
Նաիրա Զոհրաբյանի խաղը Լեւոն Զուրաբյանի մահն ա:
% % %
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Ըստ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, քանի որ Հայաստանում շքեղությունից օգտվում են ավելի քիչ մարդիկ, դրա համար շքեղության հարկը միլիոնավոր թշվառների խնդրանքով փոխարինվել է թշվառության հարկով:
% % %
ՓՇՐԱՆՔՆԵՐՆ ԷԻՆ ԹՈՂԵԼ
Ըստ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի` սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը եւ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենն այնքան էին կերել, որ գիշերօթիկի սաներին ժամկետանց սնունդ էր հասնում:
% % %
ՊՈՒՏԻՆԸ` ՕԲԱՄԱՅԻՆ
(ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ` ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Гуантанамо по тебе плачет!
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ