Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻ. ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՀԱՍՑՆԵՄ ՇՐՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՚

Արխիվ 12-16

ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻ. ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՀԱՍՑՆԵՄ ՇՐՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՚


Օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Իտալացի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսն ընթանում է ՀՀ նախագահի բարձր հովանու, ինչպես նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում` իտալացի արվեստագետը ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: Ինչ խոսք, այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու իտալական արդի արվեստին:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում անվանի արվեստագետը դժվարացավ իր համար առանձնացնել ցուցադրված 100 գործերից մեկը. ՙ Դժվար է առանձնացնել ինչ-որ կոնկրետ նկար: Բոլորն էլ իրենց առանձնահատկությունն ունեն՚:
Սա Բ. Բրունի երկրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ Հայաստան է եկել  2 ամիս առաջ` մեկ օրով եւ չի հասցրել շրջել Հայաստանով, բայց շեշտեց. ՙԱյս անգամ մի քանի օր ունեմ եւ կհասցնեմ շրջել Հայաստանով՚:
Արվեստագետը նաեւ նշեց, որ ինքն անձամբ շատ բան է սովորել իտալացի հին վարպետներից ու հավելեց. ՙԱյնպիսի գործեր պիտի ստեղծես, որ անհատը նայի քո գործին ու իր համար ընկալելի լինի այն: Այ, ես նախընտրում եմ նման աշխատանքներ ներկայացնել՚:
Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, ՙԱնտիկյան՚ ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում պատմեց, որ այս ցուցահանդեսն ունի իր նախապատմությունը:
- Երկու տարի առաջ Պեզարո քաղաքում կազմակերպեցինք հայ ժամանակակից արվեստագետների` Թենի Վարդանյանի, Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Սարգիս Համալբաշյանի եւ Սամվել Սաղաթելյանի աշխատանքների ցուցահանդես` ՙՈրտեղ փնտրել դրախտը՚ խորագրով: Այնտեղ մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեր հայկական ժամանակակից արվեստը: Հետաքրքիր մոտեցում էր` 2 քրիստոնեական հնագույն երկրներ, իրենց հնագույն մշակութային ավանդույթներով հանդերձ, եւ այսօր զրուցում են ժամանակակից արվեստի լեզվով: Այս ցուցահանդեսն էլ շարունակությունն էր այդ նախաձեռնության, քանի որ դրանից հետո մենք հյուրընկալվեցինք Բրունո Բրունիին, որն ի դեպ, ծնունդով հենց Պեզարո քաղաքից է: Արվեստագետների փոխանակությունը ստեղծում է ամենալավ հիմքը` մշակույթների երկխոսության համար:
- Իսկ հեշտ եղավ նրան Երեւան հրավիրելը, քանի որ, սովորաբար այդպիսի բացառիկ արվեստագետների դեպքում բարդություններ լինում են:
- Բարեբախտաբար հեշտ եղավ, քանի որ նման դեպքերում մարդկային գործոնը շատ կարեւոր է:
- Բրունո Բրունին ասաց, որ այս անգամ շատ ժամանակ ունի Հայաստանով շրջելու եւ հայ արվեստագետների գործերին ծանոթանալու համար:
- Այո, մի քանի արվեստանոցներ պիտի այցելենք: Շատ է ուզում ծանոթանալ հայ ժամանակակից քանդակագործների, նկարիչների հետ: Նախորդ այցին ժամանակը սուղ էր, եւ ընդամենը երկու մշակութային կենտրոն կարողացանք այցելել, այն ավելի շատ գործնական հանդիպում էր: Իսկ այս անգամ մի քանի օր ունենք ու անպայման կշրջենք:
Հ.Գ. Ի դեպ, ցուցահանդեսը հայ արվեստասեր հասարակության համար կգործի մինչեւ հունիսի  2-ը: Այդ օրը` Իտալիայի ազգային տոնին, կփակվի ցուցահանդեսը`  Բրունո Բրունիի հայաստանյան օրերի մասին ֆիլմի ցուցադրությամբ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ