Ըստ լիբերալիստական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի` այժմ հավաքագրվում են տեղեկություններ, այսպես կոչված, ՙազատության թշնամիների՚ վերաբերյալ:
Որպես այդպիսիք` ընկալվում են բոլոր այն քաղաքական գործիչները, լրագրողները, բլոգերները, ում տեսակետները չեն համընկնում, այսպես կոչված, ՙեվրոպական չափանիշների՚ հետ, ու անգամ նրանք, ովքեր քաղաքական թեմաներով համարձակվում են արտահայտվել ոչ ընդդեմ Ռուսաստանի եւ Մաքսային միության: Մեր աղբյուրի վկայությամբ` այդ աշխատանքի համակարգումը վստահված է ժամանակին քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Փարիզ փախած գրող Կարեն Սիմոնյանին, ով քանի տարի է հայտնի է ծայրահեղ արեւմտամետությամբ ու փայփայում է ՙընդհանուր կովկասյան պետության՚ ստեղծման երազանքը: Ըստ մեր աղբյուրի` այդ գործը վստահվել է Կ. Սիմոնյանին, քանի որ վերջինս հիմնականում պարապ է եւ գրեթե ամբողջ օրը անցկացնում է ՙՖեյսբուքում՚: