Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՙՙՙՈՐԵՎԷ ԲՀԿ-ԱԿԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՚

Արխիվ 12-16

ՙՈՐԵՎԷ ԲՀԿ-ԱԿԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՚

Օրերս ՙԺառանգություն՚ կուսակցության հայտնի պաչիկասեր առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ քաղաքական չորս ուժերը չունեն միասնական օրակարգ: Հետաքրքիր է, թե ինչ տեսակետ կարտահայտի վերոնշյալ հայտարարության հետ կապված` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈւՐԻԽԱՆՅԱՆԸ. ՙ Պետք է նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն  այդ հայտարարությունը չի արել: Կարծում եմ, որ կոնտեքստից հանում եւ առանձնացնում եք նրա ասածն իր խոսքի մյուս հատվածից: Բոլորն էլ տեղյակ են, որ քառյակի օրակարգը ձեւավորվում է հանրային պատվերի շրջանակներում: Քառյակն արտաբերում է քաղաքական հարթության մեջ այն, ինչ ժողովուրդն է պահանջում, եւ այն ամենը, ինչը ժողովրդին է հուզում՚: Դե իսկ այն հարցին` նորանշանակ ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին համարո±ւմ եք ԲՀԿ-ական կադր, պատգամավորը շեշտեց. ՙՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակությունից որեւէ ներկայացուցիչ  չի կարող լինել այս կառավարության կազմում՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ