Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ. ԱՅԳԵՊԱՐՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆ. «ՎԱԽԻԼ ՄԻ ՍԱ ԴԵՌ ԺՈՒՌՆԱԼՆ Ա»

Արխիվ 12-16

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ. ԱՅԳԵՊԱՐՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆ. «ՎԱԽԻԼ ՄԻ ՍԱ ԴԵՌ ԺՈՒՌՆԱԼՆ Ա»

 

Այսօր էլ Այգեպարի բնակչությունն իր առավոտը սկսեց հակառակորդի կրակոցների ձայնից սարսափած: Բայց այգեպարցի փոքրիկ սահմանապահ դարձած, կրակոտ աչուկներով փոքրիկները կատակում են. «Վախիլ մի, սա դեռ ժուրնալն ա»: Իսկ կրակոցները շարունակվեցին տաս-տասնհինգ րոպե անընդմեջ: Գյուղում կարծես մի քանի րոպեում ամեն ինչ մռայլվեց: Ծնողները շտապում էին դպրոցի շրջակայքում խմբված փոքրիկներին տուն տանել, դաշտում աշխատող մշակը հերթական անգամ, կիսատ թողած գործը, վերադարձավ տուն...

Եվ կրակոցների ներքո միայն լսվում էր շրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի աղոթքն առ Աստված, որը էլ ավելի բարձր էր հնչում խեղդելով թշնամու հերթական վախկոտ քայլը: Չէ՞ որ միայն  վախկոտ զինվորը կարող է կրակ բաց թողել խաղաղ բնակչության վրա:

 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ