Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

Երեւանի փողոցներում` առաջարկությունների տաղավարներ, ժողովրդի ձայնը լսելի պետք է լինի

Արխիվ 12-16

Երեւանի փողոցներում` առաջարկությունների տաղավարներ, ժողովրդի ձայնը լսելի պետք է լինի

Երևանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, ինչպեսև նախորդ տարի, տեղադրվում են առաջարկությունների տաղավարներ։ Այսպիսով, այսուհետ ևս երևանցիները կարող են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկները հղել քաղաքապետարանին։

«2013 թվականին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, տեղադրվեցին այս տաղավարները՝ որպես ևս մեկ գործիք քաղաքացիների առաջարկությունները լսելու համար։ Անցյալ տարի մեկ ամսում շուրջ 3000 նամակ ենք ստացել՝ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Առաջարկություններից շատերն ընդգրկվել են քաղաքապետարանի՝ 2014 թվականի ծրագրերում, ինչպես, օրինակ, որոշ հասցեներում բակերի բարեկարգման առաջարկություններն էին։ Մեզ ուրախացրեց նաև այն փաստը, որ նշված հասցեների մեծ մասն արդեն ընդգրկված էին տարեկան ծրագրում. սա թույլ է տալիս համոզված լինել, որ երևանցիների ցանկություններն ու Երևանի քաղաքապետարանի ծրագրերը համահունչ են»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Նա նաեւ հավելեց, որ առաջարկներով նամակներն արկղերից դուրս են բերվում գրեթե ամեն օր և յուրաքանչյուր շաբաթ հասցեաբար ներկայացվում համապատասխան կառույցներին։

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ