Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

Ս. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. «ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

Արխիվ 12-16

Ս. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. «ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»


Բեմադրիչ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ Դրամատիկական թատրոնի բեմում վերջերս հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը` Լուիսա Ղամբարյանի եւ Արամոյի դերակատարմամբ: Սակայն, մինչ այդ ռեժիսորը հաճախ էր նշում, որ Հայաստանում էլ ներկայացումներ չի բեմադրի եւ որ դրսի հետ ավելի հեշտ է աշխատելը: «Իրավունքի» հետ զրույցում Ս. Շահվերդյանը դա հետեւյալ կերպ մեկնաբանեց. « Խնդիրը հետեւյալն է, «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումն ուղղակի Էմմա Պետրոսյանի եւ Արամոյի առաջարկն էր, որ միասին համագործակցենք: Այն մեր նախագիծն է եւ ոչ մի թատրոնի հետ կապ չունի: Իհարկե, շնորհակալ եմ պարոն Խանդիկյանին եւ Դրամատիկական թատրոնին, որ հնարավորություն ընձեռեցին փորձերը եւ ներկայացումներն իրականցնել այնտեղ, դա իսկապես շատ մեծ օգնություն էր: Բայց, այս դեպքում ժողովրդի լեզվով ասած մենք ենք մեր գլխի տերը: Այսինքն` ներկայացումը կարող է իր ճակատագիրն եւ պատմությունը շարունակել այլ քաղաքներում: Մոտ ապագայում ծրագրեր ունենք ներկայացումը խաղալու Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլ երկրներում: Սա անտերպրիզային ներկայացում է, որը թե ի՞նչ ճակատագիր կունենա, այս կամ այն նախարարից, ոչ մի պաշտոնյաից եւ ոչ մի թատրոնից կախված չէ: Ներկայացման ճակատագիրը մեր ձեռքում է: Կարծում եմ` ընդհանրապես Հայաստանում թատրոնի օրենքի բացակայությունն է լինում պատճառ, որ մարդիկ, որոնք կարող են ինչ-որ բան անել, նոր շունչ հաղորդել այս ոլորտին, ում ներկայացումները գնահատում են ու պարտադրված չեն գնում տոմսեր, այլ ունեն իրենց հանդիսատեսը, բայց մնում են պետական միջոցներից եւ պետական թատրոններից դուրս ու անտեսված»:

Ի դեպ, «Սեվ, դառը շոկոլադ» ներկայացումը Դրամատիկական թատրոնի բեմում կլինի նաեւ մայիսի 8-ին:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ