Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ`
ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ


Չէ, ինձանից ԱԺ նախագահ դուրս չեկավ, ստիպված եմ ֆերմայի վարիչ դառնալ:


ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա


Ամբողջ աշխարհում մայիսի 1-ը Աշխատավորների օրն է, իսկ Հայաստանում` խոպանչիների:

% % %
ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Ցանկացած նորը լավ մոռացված հինն է:


% % %
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ-2
(ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ.
ՙԵՍ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՐԵՆ ԷԼ ՉԷԻ ԿԱՐՈՂ ԳԱԼՈՒՍՏԻՆ ԸՆՏՐԵԼ՚ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Տիգրան Ուրիխանյանը ենթագիտակցությունը կորցրել, միայն Գալուստ Սահակյանի անունն է տալիս:


% % %
ՄԻ ՏԵՂ ՈՒՏՈՒՄ ԵՆ...

Ըստ Հրանտ Բագրատյանի` հրաշալի ՙքառյակում՚ միասին որոշում են եւ ազատ գրաֆիկով քվեարկում:


ԳԵՂ ԿԱՆԳՆԻ` ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ

Ըստ Ագրոարդյունաբերողների միության` Սերգո Կարապետյանի հարցը մի քիչ ուշ են լուծելու, բայց գեղական կարգով:


% % %
ՕԵԿ-Ի ԱԲՈՒ ՀԱՍԱՆԸ
(ՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԻՆՔԸ ՊԻՏԻ ՈՐՈՇԻ` ՈՐՏԵՂ ԱՇԽԱՏԻ, ԻՆՉ ԱՇԽԱՏԻ, ՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԻ՚`
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ը շատ բան է պարտակել, Արմեն Երիցյանի հրաժարականն էլ կպարտակի:


% % %
ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ` ՔՈ ՏԵՂԸ ՀԵՆՑ ՎԱԼՈԴԻՆ ԷԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՆ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Էդ Վալոդը պարզվում ա, որ  Հովհաննես Մանուկյանն է:


% % %
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ
(ՙՔՈ, ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՍՏՅՈՒՄՍ ՀԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԱՄ՚, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Կոստյումս հանել եմ, պատրոնդաշս կապել եմ:


% % %
ԳՅՈՌՆԱՓՇՏԻԿՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ


Ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի` Ազգային ժողովում մի ուրվական է շրջում, դա ՙքառյակի՚ ուրվականն է:


% % %
ՍԱԼԱՄԻ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
(ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ`  ՙԲԱՑԱՌՎՈՒՄ Է, ՈՐ ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ, ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ` ԱՅԼ՚ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ես Ստամբուլում այլ բան չեմ ասել, ուղղակի բարեւի փոխարեն սալամ եմ ասել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ