Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

ՆՈՒՌ. ՙՃԻՇՏ ԷԼ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՀԱՆԵՑԻՆ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ՚

Արխիվ 12-16

ՆՈՒՌ. ՙՃԻՇՏ ԷԼ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՀԱՆԵՑԻՆ
ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ՚

Չնայած երեկ` մայիսի 1-ին, նշվեց Աշխատավորների տոնը, բայց այն կարծես դարձավ հերթական հանգստյան օր, այն պատճառով, որ նախկինի նման շքերթներով ու տոնակատարություններով չընթացավ: Շատերի կարծիքով աշխատավորն այսօր չունի իր դերը, ինչն ապացուցվեց, երբ երկաթե բանվորի արձանն իր տեղը զիջեց գովազդային վահանակին: Այս ամենի մասին քանդակագործ, դիզայներ ՆՈՒՌԸ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ հակառակ կարծիքն ունի: Նուռը գտնում է. ՙՃիշտ էլ արեցին, որ հանեցին բանվորի արձանը: Նման արձանը մեզ պետք չէր, ոչ թե բանվորը պետք չէր, այլ` այդ ժանգոտ ու շատ վախենալու արձանը: Իսկ ինչ վերաբերում է Աշխատավորի տոնին` կարծում եմ, որ աշխատավորի համար տոնը հենց հանգիստն է: Այն, որ այդ օրը աշխատանքային չէ, հետեւաբար կարելի է համարել, որ տոնը կայացել է: Ճիշտ է, որ աշխատավորն այդ օրը հանգստանա` ՙմայովկա՚ անի: ՙՄայովկան՚ ինքն իրենով արդեն տոն է, մարդիկ դուրս են գալիս, քաղաքից դուրս են գնում, քանի որ առաջին գարնանային մեծ իրադարձությունն է: Հետեւաբար կարծում եմ, որ այն բավարար է ու աշխատողի համար լավագույն տոնը՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ