Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ.Հայոց Աշխարհ

Արխիվ 12-16




ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Hayoc Ashkharh

ՖԻՆՆԱԽԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է



 

 

Ֆինանսների նախարարությունը հաստատել է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չարաշահումների մասին լուրերը: 
Նախօրեին կառավարությունը հաստատեց պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2013 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որում բավական մեծ տեղ է հատկացված նաեւ «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործունեությանը: Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, կանխամտածված ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի շնորհիվ մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել:
Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Արդյունքում` էականորեն նվազեցվել է տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը, որն էլ իր հերթին հանգեցրել է բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:
Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ստացված եկամուտները զգալիորեն գերազանցել են կանխատեսված չափը: Իսկ պետական բյուջեից ֆինանսավորված սուբսիդիայի 4.5 մլն դրամը թատրոնի ղեկավարությունը չի էլ ծախսել, բայց ո՛չ հաշվետվություններում է ցույց տվել, ո՛չ էլ բյուջե է վերադարձրել: 
Պարզվել է նաեւ, որ թատրոնը որոշ ներկայացումների դիմաց գումար է ստացել, բայց բեմադրությունը չի իրականացրել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ