Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` Րաֆֆի Հովհաննիսյանը շտապել է քննադատաբար արտահայտվել ՙքառյակի՚ հեռանկարների մասին եւ ակնարկներ անել ԲՀԿ-ի հասցեին այն բանից հետո, երբ ՙԺառանգության՚ հատկապես երիտասարդական թեւում իրավիճակը կտրուկ լարվեց:
Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ զգալի թվով ԲՀԿ-ականներ քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին, բազմաթիվ ՙժառանգականներ՚, ու հատկապես` երիտասարդ ակտիվիստներ վրդովվել են ու պահանջել դադարեցնել ամեն մի համագործակցություն ԲՀԿ-ի հետ, հակառակ դեպքում` սպառնալով կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրել: