Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՙՙՆ. ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱԿ ԴԱՇԻՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱԿ ԴԱՇԻՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ նախագահի ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ խմբակցության որոշումը այնքան էր զայրացրել ՀԱԿ-ական ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանին, որ նա չդիմացավ ու հայտարարեց, թե  ՀԱԿ դաշինք, որպես այդպիսին, գոյություն չունի: Հայտնի է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ չէր ենթարկվել խմբակցության որոշմանն ու քվեարկեց գործընկերոջ` Հ. Բագրատյանի օգտին: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը իր այդ քայլը բացատրեց, որ իր բարոյական պարտքն է կատարել` քվեարկելով Բագրատյանի օգտին եւ դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին:
Բայց թե դրանից հետո պարոն Փաշինյանի համար վիրավորական չէ±, որ Բագրատյանը հայտարարում է, թե Փաշինյանի հարազատ ՀԱԿ դաշինքը չկա: Ի պատասխան մեր այս հարցին, Ն. Փաշինյանն ասաց. ՙՊարոն Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ խմբակցությունը ձեւավորվել է մի քաղաքական ուժի շուրջ, որն այլեւս գոյություն չունի: Նա ընդամենը փաստ է արձանագրել, եւ ես չեմ կարող  դրա մեջ վիրավորական կամ ոչ վիրավորական փաստ տեսնել: Ցավալի է, որ այդպես է, բայց դա փաստ է՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ