Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՙՀՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է ԲՀԿ-Ի ՏԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՀՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է ԲՀԿ-Ի ՏԵՐԸ՚

Երեկ կայացած փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Հարկ ենք գտնում նկատել, որ նա ընտրվեց իրեն ընդդիմություն հայտարարած ՙՕրինաց երկիր՚ եւ այլընտրանք համարվող ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունների պատգամավորների աջակցությամբ: Թե ինչ ենթատեքստ ուներ ԲՀԿ-ի այս քայլը, ճշտեցինք ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ.
-ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը երբեք չի եղել եւ չի կարող լինել ընդդիմություն... Վերջին հաշվով պետք է հասկանալ, որ այդ կուսակցությունը ստեղծված է իշխանության կողմից, ՀՀ նախկին նախագահն է այդ կուսակցության տերը: Այդ կառույցը միշտ է պաշտապանել ու պաշտպանելու է իշխանությանը, իհարկե, նրանք փորձելու են խաբել ժողովրդին, հասարակությանը` իրենց քայլերով: Այդտեղ քաղաքական ուժ չկա, պարզապես գոյություն ունեն ֆինանսական միջոցներ եւ  իշխանության կողմից նշանակված մարդիկ:
- Փաստորեն, երբ ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ական պատգամավորները գոռում-գոչում են, պարզապես դերասանությո±ւն են անում:
- Այո, եւ դա առաջին անգամը չէ, եւ նրանք միակ խմբակցությունը չեն, այդպիսի քայլեր եղել են նաեւ ոչ վաղ անցյալում` քաղաքական այլ ուժերի կողմից:  ԲՀԿ-ն իշխանության ծնունդ է: Քաղաքականության մեջ նրանք ոչ ոք են, եթե չլինեն իշխանությունը եւ իշխանության կողմից տված գումարները: Այսինքն` իշխանությունը թույլ է տվել, որ իրենք գումարներ են ստեղծել, եւ որի միջոցով էլ ներկայումս զբաղվում են քաղաքականությամբ: Պարզապես, այս ընթացքում այդպես է ստացվել, պետք է այդ ներկայացումը խաղան` խաղում են: Կցանկանայի նշել նաեւ, որ նրանք միշտ ազնիվ են եղել` ասելով, որ իրենք ոչ թե ընդդիմություն են, այլ` այլընտրանք:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ