ՙՔԱՌՅԱԿԸ՚ ՙՔԱՇԵԼ՚ Է ՕԵԿ-ԻՆ
Արխիվ 12-16Շատերը ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երկուշաբթի ՕԵԿ խմբակցությունը աչքի ընկավ ընդդիմադիրից էլ ընդդիմադիր կեցվածքով, այդ թվում` նաեւ միանալով ԱԺ հաշվիչ հանձնաժողովի բոյկոտին: Սակայն հաջորդ օրը ինչպես ՕԵԿ-ը, այնպես էլ ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցեցին ԱԺ նախագահի ընտրությանը:
Մեր ունեցած վստահելի տեղեկություններով` ՕԵԿ-ին ՙքառյակը՚ պարզապես ստիպել էր բոյկոտել հաշվիչ հանձնաժողովը, պնդելով, որ այդպիսով` ՕԵԿ-ը կապացուցի իր ընդդիմադիր լինելը: Սակայն երեկ փաստի առաջ հայտնված ՕԵԿ-ականները վրդովվեցին, թե ինչ խաղի մեջ են իրենց ներքաշել, երբ հանգիստ կարող էին չբոյկոտել հանձնաժողովը, մնալ այդտեղ` որպես ընդդիմության վերահսկող ՙաչք՚ ու չհասցնել արտահերթ նիստով հանձնաժողովը ՀՀԿ-ականներով լրացնելուն:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ