Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲՀԿ-ԻՑ ՆԵՂԱՑԱԾ ՀԱԿ-Ի ՆՈՐ ՙԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԻՑ ՆԵՂԱՑԱԾ ՀԱԿ-Ի ՆՈՐ ՙԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ՚

Այս անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ՙքաշեց՚ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Վերջինս շտապեց հայտարարել, որ իրենց ֆրակցիան չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը սիրով մասնակցեց: Լ. Զուրաբյանը, որը վերջերս սովորել է  միայն ԲՀԿ-ական կարգադրությունները կատարել, հավանաբար, այս անգամ խիստ վիրավորվել է: Նրա ագրեսիան նախ դրսեւորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վրա, երբ քննարկվում էր ՙշքեղության հարկի՚ վերացման օրենքի նախագիծը: Զուրաբյանական հիստերիային ի պատասխան, Մ. Մելքումյանը խոստացավ մի քանի տնտեսագիտական դասագիրք նվիրել նրան: Սակայն այսքանով չբավարարվեց Լ. Զուրաբյանը եւ, ի հեճուկս ԲՀԿ-ի, իր ելույթի ժամանակ դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներին. ՙՀԱԿ խմբակցությունը հիմնվել է սոցիալ-լիբերալ գաղափարախոսության հիմքերի վրա, դուք էլ սոցիալիստական կուսակցություն եք: Այնպես որ, կարող ենք ախպերություն, ընկերություն անել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ