Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ խղճուկ միջոցառում` ընդդեմ Մաքսային միության` շուրջ երկու տասնյակ մասնակիցներով, մոտավորապես այդքան պարապ-սարապ հետաքրքրասերներով ու ձանձրույթից հորանջող լրագրողներով:
Հայտնի դեմքերից ներկա էին միայն Պարույր Հայրիկյանը եւ տխրահռչակ Սաքունցը: Մինչդեռ համացանցում մի շաբաթ շարունակ անոնսավորվում էր ՙաննախադեպ՚ հավաք ՙընդդեմ ստրկության՚, որը պետք է ավարտվեր երթով` դեպի ՌԴ դեսպանատուն: Ինչպես պարզեցինք տեղյակ աղբյուրից, չէին ներկայացել անձինք, որոնք պետք է հանդես գային որպես պաշտոնական կազմակերպիչներ, այդ պատճառով էլ որոշվեց երթ չանել, ու նորից հավաքվել մայիսի 16-ին: Ի դեպ, իրական կազմակերպիչը` Սաքունցը, շատ դժգոհ էր այն հանգամանքից, որ իր կողմից նշանակված ՙկազմակերպիչները՚ ՙթռել՚ էին, սակայն չար լեզուներն ասում են, որ Սաքունցը նրանց խոստացել, բայց չէր տվել ֆինանսավորում: