«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

ՏԱՊԱԼՎԱԾ ՔԱՌՅԱԿՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՉԳԻՏԻ` ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՏԱՊԱԼՎԱԾ ՔԱՌՅԱԿՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՉԳԻՏԻ` ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

Ոչ վաղ անցյալում ոչ իշխանական ուժերից ձեւավորված հրաշալի քառյակը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ կոկորդ էին պատռում, թե ապրիլի 28-30-ը պատրաստվում են շուրջօրյա հանրահավաք անել: Բայց այսօր, կարծես, իրենց ծրագրերը մոռացել ու նոր քաղաքական խլրտումներ են փնտրում: Այս եւ մի քանի քաղաքական այլ իրադարձությունների մասին ՙԻրավունքը՚ երեկ զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը:
- Ժամանակը ցույց կտա (ի դեպ, ժամանակը ցույց տվեց, որ ՀՅԴ-ն հարգելով երկու առաջադրված եւ մեկ առաջադրված, բայց փոշմանած թեկնածուներին` որոշեց այնուամենայնիվ չմասնակցել ընտրությանը-Հ. Ս.):
- ԱԺ քառօրյան ՕԵԿ-ը սկսեց հայտարարությամբ, թե ընդդիմություն է դարձել, հնարավոր համարո±ւմ եք, որ նրանք կհայտնվեն ձեւավորված ոչ իշխանական քառյակում:
- Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ժամանակը պիտի ցույց տա:
- Իսկ գոնե ՀՅԴ-ՕԵԿ համագործակցություն պատկերացնում եք:
- Նորից ժամանակը ցույց կտա:
- Քառյակը կոչ էր անում եռօրյա հանրահավաքների մասին, ինչը տեղի չունեցավ: Ըստ էության, չե±ք համարում, որ քառյակի ծրագրերը տապալվեցին:
- Դեռ տապալված չեն, կարող են դեռ շարունակվել հանրահավաքների տեսքով: Բայց դե, տեսնենք էլի:
- Իսկ այս երեք օրվա ընթացքում ինչ-որ բան պլանավորում է քառյակը:
- Չէ, չէ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ