ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԵՂԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակում է ՙպարել՚ ԲՀԿ-ի, մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ՙդուդուկի տակ՚: ԲՀԿ-ի կողմից Լ.Զուրաբյանին ուղղություն ու հրահանգներ տալն այնքան բացահայտ է դարձել, որ վերջինս ԱԺ նիստերի դահլիճում այդքան շատ իր տեղում չի նստում, որքան ԲՀԿ խմբակցության աթոռներին` կա°մ Ն. Զոհրաբյանի կողքին է, կա°մ էլ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խորհուրդներն է սերտում: Կարծես թե, պարոն Զուրաբյանն իր խմբակցությունը անտերության մատնած` որոշել է իր կաշին փրկել եւ մի մանդատ ՙպոկել՚ ԲՀԿ-ից` հաջորդ խորհրդարանական ընտրություններում իր տաքուկ տեղն ապահովելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
