ՆՈՐ ՖԻԼՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
ՆՈՐ ՖԻԼՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻՆ նվիրված կնկարահանվի «ՎԼԱԴԻՄԻ ՄՍՐՅԱՆ ԱՐՏԻՍՏԻ ԿՅԱՆՔԸ» ֆիլմը, որը հայ հանդիսատեսի դատին կհանձնվի հուլիս-օգոստո ամիսներին: Ֆիլմի նկարահանման աշխատանքերը սկսվել են մոտ մեկ տարի առաջ, ստեղծագործական անձնակազմում ընդգրկված են ռեժիսոր ԱՐԱՄ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ, դերասանի որդին` ԱՐՄԱՆ ՄՍՐՅԱՆԸ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և ստեղծագործական խմբին օգնող այլ անձինք: Ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանի խոսքով` 30-40 րոպեանոց ֆիլմում ներկայացված է ոչ միայն Վլադիմիր Մսրյան դերասանն, այլև քաղաքացին: «Ֆիլմում մեծ դերասանի գործընկերների գնահատականերն են, հիշողությունները, Մսրյանի հարցազրույցներն են, որոնք երբևէ չենք տեսել: Փորձում ենք ներկայացնել մինչ օրս անհայտ Վլադիմիր Մսրյանին: Դերասանի որդին նույնպես ունի բավականին նյութեր, որոնք առաջին անգամ կներկայացվեն ֆիլմում»,-նշեց պրոդյուսերը և միաժամանակ ընդգծեց, որ ֆիլմը ավարտելուց հետո նպատակ ունեն կազմակերպել ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Մսրյանի լուսանկարները և նրա այն դիմանկարները, որոնք արել են հայտնի նկարիչները: «Այդ լուսանկարները և դիմանկարները բավականին շատ են, բոլոր նկարիչներն էլ փորձել են տաղանդավոր հային անմահացնել իրենց
նկարներում»,-ավելացրեց Հ. Գրիգորյանը:
Ֆիլմի նկարհանմաը աջակցել է «Հայ» կինոստուդիան և Երևանի քաղաքապետարանը, ինչպես Գրիգորյանն է փաստում` ֆիլմի բյուջեն այդքան էլ մեծ չէ և դժվար է նման գումարով նկարահանել ֆիլմ` մեծ արվեստագետի մասին, սակայն փորձում են ստանալ գեղեցիկ ֆիլմ: Ֆիլմի նկարահանման պահանջները շատ են եղել, քանի որ դրանք պետք է տեղի ունենային նաև այն վայրերում որտեղ նկարահանվել է Մսրյանը, ընդհուպ մինչև Պետերբուրգ: Ստեղծագործական անձնակազմն առայժմ բավարարվել է միայն Հայաստանում ընթացող նկարահանումներով, շուտով նկարահանումներ կսկսվեն նաև Ալավերդիում: Ըստ Ֆիլմի պրոդյուսերի, մշակութային այս նախաձեռնությունը` ֆիլմեր նվիրված հայ մեծերին շարունակական է լինելու և այս ֆիլմի ավարտից անմիջապես հետո կնարահանվեն մյուս մեծանուն դերասանների մասին ֆիլմեր:
ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի ասպետ Վլադիմի Մսրյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին Օրջոնիկիձեում(Վլադիկավկազ): 1961թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1961-67թթ, որպես դերասան, աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1970թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Թատերական գործունեության ընթացքում մարմնավորել է հայ և համաշխարհային գրականության մի քանի տասնյակ գլխավոր հերոսների: Նրա կերտած դրերից են Համլետ` Շեքսպիրի «Համլետ», Ալեքսեյ` Դոստոևսկու «Խաղամոլը», Հերոստրատ` Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Միհրդատ Պոնտացի` Զեյթունցյանի «Աստվածների կանչը», Վոյնիցկի` Չեխովի «Քեռի Վանյա» և այլն: 1972թ-ից նկարահանվել է կինոյում` «Վերադարձ», «Պագանինի», «Պտտահողմ», «Լռության սիմֆոնիա» և այլն: 1987թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ