«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

Ա. ԳԵՂԱՄՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

Ա. ԳԵՂԱՄՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾԻ ՀԱՄԱՐ

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Արտաշես Գեղամյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն ասածին, որ քաղաքական դաշտը դեգրադացվել է, նշեց, որ իր կողմից դրան տրվել է պատասխան եւ, որ այդ պատասխանը պետք է լինի էլ ավելի հուժկու: Հայտնի է, որ Ա. Գեղամյանը այն քիչ քաղաքական գործիչներից է, ով ունի այն ինտելեկտուալ կարողությունը եւ բարոյական իրավունքը Ռոբերտ Քոչարյանին հակադարձելու եւ մատնանշելու, թե հատկապես Ռ. Քոչարյանը ինչ է արել, որպեսզի դեգրադացվի Հայաստանի քաղաքական դածտը: Սակայն ՀՀ նախագահը մեծահոգության կոչ արեց եւ դիմելով Գեղամյանին ասաց, որ Գեղամյանը <երեւանցի տղա> է եւ Երեւանում ընդունված չէ շատով թույլերին պատժելու վարքագիծը:

Թե հատկապես ինչ  է տեղի ունեցել ՀՀԿ ծորհրդի նիստում փորձեցինք ճշտել հենց Ա. Գեղամյանից, սակայն նա խոստացավ, որ այդ մասին կխոսի երկուշաբթի օրը, մանրամասն պատասխանելով մեր հարցերին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ