ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆախագահականից հայտնում են, որ Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարար է նշանակվել ցմահ, իսկ դրանից հետո` հետմահու:
ՇՈՒՏՈՎ
Հայաստանում տուրիզմը զարգացնելու եւ Եգիպտոս, Իտալիա ու Ֆրանսիա գնացող տուրիստներին Հայաստան ներգրավելու նպատակով Գեղարդում կկանգնեցվի քյաբաբի արձանը` պատրաստված մումիայի մսից, Պիզայի աշտարակի թեքությամբ եւ Էյֆելյան աշտարակի բարձրության:
(C) վերանշանակված նախարար
% % %
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ`
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
(ՙՍԿՍԵՑԻՆՔ ԶԲԱՂՎԵԼ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԵՎ ԻՆՉՔԱՆ ՓՈՐԵՑԻՆՔ, ԱՅՆՔԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԱՆ՚ ՀԱՍՄԻԿ
ՊՈՂՈՍՅԱՆ, ԳԱԼԼԱ TV)
Աշխատանքը գեղեցկացնում է նախարարին:
ԷԴ ԷԼ ՈՒ ՊԸՐԾ
Ըստ քաղվերլուծաբանների` Արթուր Բաղդասարյանը անվտանգության խորհրդի քարտուղար մնալու մի տարբերակ ունի, պետք ա ՕԵԿ-ից դուրս գա:
% % %
ՀԱՄԱՐՅԱ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԻՑ
Ըստ Հեղինե Բիշարյանի` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց` ոչինչ չունի կորցնելու, բացի իր նախարարներից:
% % %
ՕԵԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔՈՂՆԵՐԻՆ
Ձեր նման առնետներն են փախել ՕԵԿ-ի նավից, բայց ՕԵԿ-ը չի խորտակվել:
% % %
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐ
Ծիրան չկա խոտ կա,
Խոտի վրա ծիտ կա,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը
բերանին:
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
% % %
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ` ՕԲԱՄԱՅԻՆ
(ԱՊՐԻԼԻ 24-Ի
ԵԼՈՒՅԹՈՒՄ ԿՐԿԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Խեւին խրատն ինչ կանի, սեւին` սապոնը:
% % %
ԱՄԵՆ ՄԵԿԸ
ՅՈՒՐՈՎԻ
Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին գնում է Եղեռնի զոհերի հուշակոթողներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Ստամբուլ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
